Պատմության այս օրը (դեկտեմբերի 14)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուկրաինա՝ Չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնողների փառաբանման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1802 – ծնվել է մանկավարժ Հակոբ Մանվելյանը։
1825 - ծնվել է հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը:
1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվել. ստեղծվել են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախի և Դերբենդի նահանգները։
1861 - Կ. Պոլսում հիմնվել է Արևելյան թատրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել Միքայել Նալբանդյանը։
1909 - ծնվել է ճարտարապետ Փայլակ Մանուկյանը:
1913 - Գերմանիան Թուրքիա է ուղարկել գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը։
1918 - հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ:
1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1924 - ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը:
1929 - վախճանվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։
1936 – ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։
1943 - ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ՝ հաստատվել է ԽՍՀՄ-ի հիմնը («Ստալինյան» հիմնը):
1947– վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը:
1972 - վախճանվել է մանկավարժ, պրոֆեսոր Մուշեղ Սանթրոսյանը:
1994 - վախճանվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը:
2005 - մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօդյա սահադաշտի բացումը:
2006 - Արգենտինայի սենատը միաձայն վավերացրել է օրինագիծ, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2017 - հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:
2019 - ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկել են ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տունը։
2020 - տեղի է ունեցել գերիների փոխանակում. 44 հայ գերիներ են վերադարձել հայրենիք, իսկ Հայաստանից հակառակորդին են փոխանցվել 10 գերի և 2 մարդասպան, որոնք 2014-ին ցմահ ազատազրկման էին դատապարտվել անչափահասի և տղամարդու սպանության ու մեկ կնոջ ծանր վիրավորելու համար։
- կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած «Անհնազանդության երթը»:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
835 - չինական Տան կայսրությունում անհաջող տեղի է ունեցել «Քաղցր ցողի դավադրությունը»:
1503 - ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը:
1799 - վախճանվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
1812 – ավարտվել է ռուս-ֆրանսիական պատերազմը։
1825 – տեղի է ունեցել Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։
1860 - վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ջորջ Համիլտոն Գորդոն Էբերդինը:
1866 - ծնվել է անգլիացի նկարիչ և նկարչական քննադատ Ռոդժեր Ֆրայը, որը շրջանառության մեջ է դրել հետիմպրեսիոնիզմ հասկացությունը:
1883 – ծնվել է Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր Մորիհեյ Ուեսիբանը։
1900 – Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ՝ առաջացել է Քվանտային մեխանիկան։
1911 – Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։
1913 - Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից:
1922 – ծնվել է, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Նիկոլայ Բասովը։
1923 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն:
1924 - ծնվել է հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսր և սցենարիստ Ռաջ Կապուրը:
1928 - դանիական ուսումնական հինգ կայմանի «Կոպենհագեն» առագաստանավը դուրս է եկել Մոնտեվիդեոյի նավահանգստից և ուղևորվելով Ավստրալիա անհետացել անձնակազմի 59 անդամների հետ միասին:
1987 – հիմնվել է Համասը՝ պաղեստինյան իսլամական կուսակցությունը։
1989 - վախճանվել է ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը:
1995 – Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։
2004 - բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:
2008 - Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընթացել է «Անհամաձայնների երթը», որը Ռուսաստանի քաղաքական կացության բերեփոխումներին ձգտող ընդդիմադիրների «Այլ Ռուսաստան» դաշինքի փողոցային ակցիաների իրականացման ընդանուր անունն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը