Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը». Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից.

«Ասել, որ հաշվետու ժամանակահատվածը մեր ժողովրդի և կուսակցության պատմության ամենածանր ու դժվարին տարիներն էին, նշանակում է գրեթե ոչինչ չասել:

Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել մեր կուսակցության բոլոր նվիրյալ անդամներին և հավատարիմ աջակիցներին, որոնց շնորհիվ Հանրապետականը ոչ միայն իշխող վարչակարգի անթիվ ապօրինությունների, այդ թվում` ուժային կառույցներն ու իրավապահ համակարգը անձնական նեղ շահերին ծառայեցնելու պայմաններում ծանր պայքարից հետո մնաց Հայաստանի քաղաքական կյանքում, այլև այսօր հանդիսանում է Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, անվտանգության ու պաշտպանության համար պայքարի առաջամարտիկներից մեկը: Մեզնից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականը և նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ «թավշյա» կոչված «հեղափոխության» իրական դրդապատճառներն ու ինչպես ասում են` ծառը իր պտղից ճանաչեցին:

Այս հինգ տարիների ընթացքում մենք ականատեսը եղանք անասելի վայրիվերումների` տեսանք ինչպես միջազգային ասպարեզում իր հստակ տեղն ու դերն ունեցող, հարգանքի արժանի, ազգային արժանապատվությամբ, հաղթած պետության անցնցում ընթացքը, այնպես էլ, ցավոք, արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությամբ և այլ երկրներում հաջողությամբ փորձարկված հայտնի տեխնոլոգիաներով երեքուկես տարի առաջ ժողովրդին մոլորեցրած պոպուլիստների պետականակործան քաղաքականությունը, ազգային արժեքների ոտնահարումը, պետության հիմնասյուների միտումնավոր խարխլումն ու թուլացումը, հասարակության պառակտումն ու այն աստիճանի բարոյալքումը, որ ազգակործան իշխանությունների կողմից բացված «օվերտոնի պատուհանից» գրեթե ամեն օր հանրության ականջին հասցվող հակապետական, ապազգային մտքերն այլևս համազգային միահամուռ ընդվզման ու դատապարտման չեն արժանանում, ինչպես դա պետք է լինի առողջ հասարակություն, ազգային արժանապատվություն և պայքարի ոգի ունեցող ազգի պարագայում: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը կոչվում է պարտվածի հոգեբանություն: Կապիտուլյանտ իշխանություններն իրենց բերած պարտությամբ հասարակության շրջանում այդ հոգեվիճակը միտումնավոր ավելի ու ավելի են խորացնում, փորձում հոգեբանորեն կոտրել ազգային ոգին, կեղծ խաղաղասիրական կոչերով նվազեցնել պայքարելու ձգտումը, վախեր հաղորդել, իջեցնել ազգի ինքնագնահատականը` անցյալի հաղթանակների նսեմացմամբ և թշնամու առաջ նվաստացումների խայտառակ տեսարաններով:

Իրադարձությունների այս շղթան ինչ-որ պահի դարձավ ազգի ինքնաոչնչացմանն ուղղված մի կասկադային հրեշավոր մեխանիզմ, որի ժամացույցը գործի էր դրվել 2018 թվականի ապրիլին, սակայն իրականում այն լարվել էր շատ ավելի վաղ և աստիճանաբար թունավորելով հասարակությանը՝ մոտեցրել գործարկման օրվան:

Այս երեքուկես տարիների ընթացքում ես առիթներ ունեցել եմ տարբեր ձևաչափերով` հարցազրույցների, մամուլի ասուլիսի, ճեպազրույցների, ելույթների, կուսակցական տարբեր միջոցառումների ու առանձին հանդիպումների ժամանակ անդրադառնալ վերոհիշյալ թեմաներին, ներկայացնել իմ մոտեցումները, և այսօր դրանցում տեղ գտած մի շարք կարևոր դիրքորոշումներ կվերահաստատեմ:

2018 թվականին ես հեռացա` խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին, հեռացա, որպեսզի պոպուլիստների ու աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի ու ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը, իշխանության եկածներից նույնպիսի ոգևորությամբ հետևողականորեն պահանջեն կետ առ կետ կատարել խոստումներն ու հաշվետու լինել ժողովրդին: Ես միայն ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, և երկրում խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն լիներ, որոնցից, ցավոք սրտի,  անցած երեքուկես տարիներին ոչինչ չմնաց:

«Թավշյա և ժողովրդական հեղափոխության» շղարշի ներքո քողարկվածի իրական նպատակներն այսօր արդեն շատերին տեսանելի են: Ես, ակնհայտորեն, խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ ուժ կիրառելով՝ սեփական երկրում արյուն թափելով, մնալ իշխանության: Դժվար չէ պատկերացնել, թե հետո «հեղափոխություն» կոչվածի սցենարիստները կամ իրական շահառուները ինչ վիճակի մեջ կդնեին Հայաստանը, ինչպիսի վերաբերմունքի կարժանացնեին` բնորոշելով նրա ղեկավարին բռնապետ, իսկ երկիրը իզգոյ և այլն, ու բողոքների նորանոր ալիքներով անկայունություն կհրահրեին,  մինչև հասնեին իմ հրաժարականին: Նրանց ամենևին հետաքրքիր չէր, որ Հայաստանի ներքաղաքական անկայունությունը լրջորեն մեծացնում է արտաքին վտանգը, որ սահմանին միանգամից լարվածություն է առաջանում, և թշնամին օգտվում է հարմար առիթից: Նրանց համար միևնույն էր, գուցե և ցանկալի, ինձ համար՝ ոչ: Ես այդ ամենը հաշվի էի առել:

Մեր իշխանությունը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում մեր պատկերացումների հետ. մենք ոչ մեկինը չէինք, մերն էինք ու մեր շահերն էինք առաջ մղում, ինչը նրանց սրտով չէր: Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը:

Ես վարչապետի պաշտոնում առաջադրվեցի միայն ու միայն Արցախի բանակցային գործընթացում մեր ամրացած դիրքերն ավելի առաջ տանելու և այսօրվա ողբերգությունից խուսափելու համար: Մի՞թե պարզ չէր, որ Արցախի հարցի անբարենպաստ լուծումը չափազանց թանկ էր արժենալու Հայաստանի համար: Ես դրանում վստահ էի, մինչդեռ ինձ մեղադրեցին իշխանությունը հավերժ պահելու ցանկության մեջ և ամեն ինչ արեցին հեռացնելու համար:

Ինձ այսօր հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցի ցուցարարների նկատմամբ: Ասել եմ և  կրկին կասեմ՝ հեշտ է հետահայաց մեծ-մեծ խոսելը, հեշտ է 2018-ին իմ կողմից ուժ չկիրառելու արդյունքում այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը սկզբում համարել ճիշտ, այնուհետև տեսնելով հետևանքները, փոխել կարծիքը և համարել սխալ:

Վստահեցնում եմ ձեզ՝ արտաքին և ոչ մի դերակատար չի կարող քո երկրի ներսում հաջողության հասնել, եթե չունեն      աջակիցներ` տրոյական ձի, որպեսզի ներսից մեր ձեռքով մեր տունը քանդի: Ցավոք, այդպիսիք կային, և մանիպուլացված հասարակությունը հետևեց նրանց: Անգամ այսօր, թեկուզ ուշացած, այսքան աղետ ու ավեր տեսնելուց հետո էլ մեր հասարակությունը կարող է իր ընդվզմամբ, համախմբվածությամբ խափանել աշխարհաքաղաքական այլ շահեր ու նպատակներ ունեցող ուժերի սցենարը, համազգային շահերի պաշտպանության հարցում ցույց տալ իր միակամությունն ու ուժը: Պետք է գիտակցել, որ ամեն ուշացած քայլ, ամեն հաջորդ օր ավելի է մոտեցնում վերահաս նոր վտանգը:

Իշխանազավթումից ամիսներ հետո էլ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, մենք այս ահազանգը հնչեցնում էինք: Հանրապետականը սկզբից գրեթե միայնակ, իսկ հետո մի շարք ուժերի հետ միասին աղաղակում էր, գոռում, ապացուցում ու աղերսում էր մեր ժողովրդին` սթափվել, ուշքի գալ, կանխել աղետը, քանի ուշ չէ: Հիշո՞ւմ եք, 2018-ի դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին մեր կարգախոսն էր. «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ,  Արցախի ապագայով, ընտրիր Հանրապետականին»: Ցավոք, հաստատվեց աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «սեփական հայրենիքում չկան մարգարեներ»: Վերջին ընտրությունների արդյունքները ևս փաստեցին, որ հասարակությունը դեռևս խորությամբ չի գիտակցում իր հետ տեղի ունեցածը»:

Ի՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ
Ամենադիտված