Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատասխան՝ հողեր հանձնողներին...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազերի խուժան ելուզակների կողմից դեկտեմբերի 29-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ իրագործած դիվերսիոն գործողությունները, որոնց զոհ գնացին երեք հայ քաջարիներ, անկասկած, դեռևս պետք է վերլուծվեն: Տեղի ունեցածի վերաբերյալ կհնչեն մասնագիտական գնահատականներ ու կարծիքներ: Անկախ ամեն ինչից, սակայն, գլխավոր բանը, որ հասկանալի է դառնում տեղի ունեցածից ու դառնում անքննարկելի, այն է, որ հատկապես վերջին շրջանում հնչած բոլոր այն խաղաղասիրական կոչերը, այն ելույթներն ու ցնորք հիշեցնող խոսակցությունները, թե Անդրկովկասի տարածաշրջանում կայուն ու հաստատ խաղաղության հասնելու միակ ճանապարհը ԼՂ հարցում հայկական կողմի հնարավոր զիջումները կարող են դառնալ, ոչ միայն դատարկաբանություններ էին, այլև, ինչ-որ իմաստով նաև բարոյական հանցագործության պես մի բան, քանի որ կոչ անել միակողմանի զիջումների ու պատերազմական իրավիճակի մեջ մեղադրել հայկական կողմին մի պարագայում, երբ թշնամիդ անաղուհաց թուրքն է, այլ կերպ, քան խելապակասություն չես համարի:

Չինարիի ուղղությամբ ազերիների կատարած դիվերսիան, կասկածից վեր է, ընդամենը մեկ բանի մասին է խոսում. Ալիևը, որ ոչ միայն նպատակ ունի՝ իրենով անելու Արցախն, այլև՝ ողջ Հայաստանը, անմիջականորեն Հայաստանի նկատմամբ ոտնձգություն թույլ տալով, ջանում է բոլորին, այդ թվում նաև պարտվողական տրամադրություններ ունեցողներին հասկացնել, որ իր գերնպատակը հենց Երևանն է, ու եթե հնարավորություն ստեղծվի, հարմար առիթ լինի, այն բաց չի թողնի՝ արյան ծովի վրա ինքնահաստատվելու:

Եվ ուրեմն՝ հարց է ծագում՝ ինչպիսի՞ն պետք է լինի մեր՝ հայկական կողմի արձագանքն այն հանցագործ ու նողկալի պահվածքի ու աններելի ոտնձգության, որ չարաճճի պուճուրն, ելնելով այս կյանքում իր տեղը մի կերպ գտնելու ու ինքնահաստատվելու մղումից, հերթական անգամ թույլ է տվել սրբություն համարվող հայ զինվորի ու նրա հայրենիքի նկատմամբ: Մեր խորին համոզմամբ՝ պատասխանը կարող է լինել գեթ մեկը՝ ներքին կոնսոլիդացիան, կոնսոլիդացիա, որ պետք է կայանա նախևառաջ գաղափարական ամուր հիմքի վրա՝ որպես հենասյուն ունենալով Հայաստանի ու Արցախի անձեռնմխելիությունը: Իսկ նրանք, ովքեր չեն համաձայնի տեր կանգնել սեփական հայրենիքին, ինչպես նաև հասարակությանը կփորձեն ներշնչել պարտվողական, միայն վախկոտներին հատուկ մտքեր ու գաղափարներ, պետք է գաղափարական աքսորի ենթարկվեն, օտարվեն. պատերազմական այս իրավիճակում կանգնել ու լոլոներ կարդալ պատերազմի ու խաղաղության մասին, կնշանակի դավաճանել այն հողին, որը կրում է քեզ քո ողջ ծանրությամբ:

Բոլորին պետք է հասկանալի լինի ընդամենը մեկ բան. հայկական կողմը աշխարհում ամենաշահագրգիռն է տարածաշրջանային խաղաղության հաստատման, ժողովուրդների փոխըմբռնման հարցում, և սրանում կասկած լինել չի կարող. աշխարհը մեզ ճանաչում է ոչ թե որպես արյունարբու մի ցեղախմբի, այլ՝ մարդկությանը Նարեկացի ու Համբարձումյան տված ժողովրդի: Միայն թե այդ տարածաշրջանային համերաշխությունը չպետք է կայանա ի հաշիվ հայերիս ու հայկական հողերի. մենք ոչ ոքի տալու կամ հանձնելու ոչինչ չունենք, ավելլին՝ ունենք պատմական արդարությունը վերականգնելու համազգային գերխնդիր, ինչը լուծելու համար ունենք և՛ համապատասխան կամք, և՛, որ ամենակարևորն է, համապատասխան ներուժ. ցիրուցան չանենք այն...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
Ամենադիտված