Պատմության այս օրը (դեկտեմբերի 20)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մարդկանց համերաշխության համաշխարհային օր, Պանամա՝ Սգի օր, Ռուսաստան, Բելոռուս, Ղրղզստան և Հայաստան՝ Պետական և ազգային անվտանգության օրգանների աշխատողների օր, Մակաո՝ Հիմնադրման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1864 – ծնվել է օպերային երգիչ, բաս-բարիտոն Ստեփան Եգիզարովը:
1920 - Խորհրդային Հայաստանում տեղի է ունեցել բանկերի պետականացում և միասնական բանկի ստեղծում:
– ծնվել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանը:
1922 - հիմնականում հայ կոմունիստների «կուսակցական աշխատանքի» շնորհիվ Ադրբեջանի կոնունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ստեղծել է Ղարաբաղի հարցով խորհուրդ՝ Կիրովի գլխավորությամբ, որը պետք է իրականացներ Ղարաբաղի կառավարումը և ստեղծեր ինքնավարություն:
- ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Ռուբեն Աղամիրզյանը:
1934 – վախճանվել է վրացահայ արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը:
1938 – ԽՍՀՄ-ում գործածության մեջ են դրվել Աշխատանքային գրքույկները:
1962 - վախճանվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը:
1988 – ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվել է «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր:
1992 - ստեղծվել է -«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
1993 - Ղարաբաղյան պատերազմի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան ընդունել է «Ադրբեջանում փախստականներին արտակարգ միջազգային օգնության մասին» թիվ 48114 որոշումը:
2005 - Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 236 միլիոն դոլարի դրամաշնորհը Հայաստանին:
2006 - սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն անդամ Ռոլանդ Մկրտչյանը:
2007 - Շվեյցարիայի Դաշնային տրիբունալը ուժի մեջ է թողել Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է 2500 դոլար տուգանքի և պայմանական ազատազրկման Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:
2016 - Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է մի շարք բողոքներ, որոնք ներկայացվել էին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1408 - մոնղոլ-թաթարական Եդիգեյ խանը նահանջել է Մոսկվայի պատերի տակ, որով ավարտվել է մոնղոլ-թաթարական վերջին խոշոր ասպատակությունը Ռուսաստանի վրա:
1522 - ավարտվել է Ռոդոսի պաշարումը, ասպետ-գոսպիտալյերները ամրոցը հանձնել են օսմանական զորքերին:
1738 - ծնվել է ֆրանսիացի քանդակագործ Կլոդիոնը:
1792 - սկսվել է փոստային հաղորդակցությունը Կանադայի և ԱՄՆ-ի միջև:
1879 - Թոմաս Ալվա էդիսոնը ցուցադրել է շիկացման լամպի աշխատանքը:
1880 – տեղի է ունեցել Բրոնքհորսթփրեյթի բախումը, որը առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1883 - Նիագարայի վրա բացվել է ԱՄՆ-ը Կանադային կապող առաջին կամուրջը:
1892 - Սիրակուզա (Նյու-Յորք նահանգ) քաղաքի բնակիչներ Ալեքսանդր Բրաունը և Ջորջ Ստիլլմանը արտոնագիր են ստացել պնևմատիկ անիվների համար:
1901 - ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար Ռոբերտ Բան դե Գրաֆֆը, որը հանդիսանում է էլեկտրոստատիկ գեներատորի հայտնագործողը:
1924 - 9 ամսյա կալանավորումից հետո պետական դավաճանության համար 5 տարով բանտարկության դատապարտված Ադոլֆ Հիտլերը դուրս է եկել Լանդսբերգյան բանտից:
1946 – կայացել է «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան, որը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է:
1963 — առաջին ագամ Արևմտյան Բեռլինի բնակիչներին ԳԴՀ-ում գտնվող իրենց հարազատներին այցելելու համար թույլատրել են անցնել Բեռլինյան պատով:
1968 – վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, «Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ջոն Սթեյնբեքը:
1984 - վախճանվել է խորհրդային ռազմական և պետական գործիչ, մարշալ Դմիտրի Ուստինովը:
1987 - տանկեր «Վեկտոր»-ի հետ բախման հետևանքով խորտակվել է Ֆիլիպիններում գրանցված «Դոնյա Պաս» ուղևորատար լաստանավը, որի արդյունքում զոհվել է 4375 մարդ:
1989 - սկսվել է «Just Cause» օպերացիան՝ դիկտատոր Մանուել Նորյեգային գահընկեց անելու նպատակով ամերիկյան զորքերը ներխուժել են Պանամա:
1996 – վախճանվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող Կարլ Սագանը:
1996 - NeXT ընկերությունը միավորվել է Apple Computer ընկերության հետ, սկսվել է MacOSX-ի մշակումը:
1999 – Պորտուգալիան կղզի Մակաուն հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:
1999 - վախճանվել է ռուսական շանսոնի երգիչ և երգերի հեղինակ Սերգեյ Նագովիցինը:
2002 - վախճանվել է ամերիկացի սիրողական աստղագետ-աստղաբան Գրունտ Ռոբերը, որը հանդիսանում է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը