Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական և բարոյական առումով չեմ կարծում, որ վերադարձած գերիներին կալանավորելու հիմքեր գոյություն ունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես, երբ կան հաստատված գերիներ։

«Վերադարձը հիմնականում կազմակերպվում է քաղաքական գործընթացների շրջանակում կամ Ռուսաստանի Դաշնությունը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Եվրոպական միությունը իրենց քաղաքական ազդեցությունը օգտագործելով՝ կազմակերպում են վերադարձը։ Տեսնում եք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովվում և դա էլ միգուցե տրամաբանական է, քանի որ կան ընթացող քաղաքական մեծ գործընթացներ, որտեղ ներգրավված են միջազգային դերակատարները և ահա այս պրոցեսների շրջանակներում լուծվում են նաև որոշ մարդասիրական խնդիրներ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն տեղեկություններ, թե այս պահին քանի հաստատված գերի կա Ադրբեջանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Հաստատված գերիները շուրջ 50-ն են, իսկ ինչ վերաբերում է չպաշտոնականացվածին, հավելյալ 80 անձի մասին ենք մենք խոսում»։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, ազատությունից զրկելու իրավապահ մարմինների գործողություններին, նա հատկապես անթույլատրելի համարեց դրանց մասին հրապարակային հայտարարություններ անելն ու խոսելը․ «Իրավական և բարոյական առումով՝ չեմ կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն։ Նրանց առողջական վիճակը և այլ հանգամանքներ իսկապես չեն արդարացնում անազատությունը։ Ես չեմ տեսնում ռիսկեր նաև նրանց փախուստի դիմելու կամ քննությունից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու առումով։ Եթե նրանք փախուստի դիմելու նպատակ ունենային, իրենց կամ արտահայտության հիման վրա կտեղափոխվեին 3-րդ երկրներ։ Նրանք հիմնականում գալիս են խոցելի վիճակում, ընտանիքները գտնվում են ծանր բարոյական, նյութական վիճակում և չեմ կարծում, որ իրատեսական է այս անձանց կողմից վարչական ռեսուրսներ իրացնող սուբյեկտների գործունեությանը միջամտելը, քրեական վարույթին միջամտելու ռիսկեր իսկապես չկան: Կարծում եմ՝ նրանք, անկախ իրենց մեղսագրվող արարքներից, պետք է մնան ազատության մեջ, նրանց առնչությամբ կարող են այլ խափանման միջոցներ կիրառվել, և երբ քննությունը հանգամանալից կկազմակերպվի և արդյունքներ կտա, մենք կխոսենք, թե ինչ արարքներ են կատարվել, դրանք հիմնավոր են, թե ոչ․․․»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա
Ամենադիտված