Այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայում պատրաստվում է երրորդ ռազմական գործողությունը. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ուկարինայի և Արևմուտքի հետ լարվածությանը, նշել է, որ այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայում պատրաստվում է երրորդ ռազմական գործողությունը, և Ռուսաստանին նախազգուշացնում են՝ չխառնվել:
Խոսելով ստեղծված ճգնաժամային իրավիճակում ՌԴ-ի կողմից Արևմուտքին ներկայացված անվտանգության երաշխիքների մասին՝ Պուտինը հայտարարել է.«Գնդակն Արևմուտքի խաղադաշտում է՝ անվտանգության երաշխիքների համակարգերի մասով պատասխանի համար»:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ իրենք առանց որևէ խորամանկությունների հարց են բարձրացրել՝ ոչ մի նատօական ընդլայնում դեպի արևելք: