Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս մանիպուլացնել Բայդենի ստորագրած օրենքը․ Փաշինյանական քարոզչամեքենայի նոր կեղծիքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը (NDAA) 2022թ. համար, որով նախատեսում է 770 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական կարիքների համար։ Օրենքում ընդգրկվել են նաև հայամետ կոնգրեսականների ներկայացրած ուղղումները, որոնք առնչվում են Թուրքիային և Ադրբեջանին։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` ասելով, որ ազգային պաշտպանության մասին օրենքը, որը ստորագրեց Բայդենը, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար:

«Ես կհետևեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»,–գրել է Փալոնը։ Հայամետ լոբբիստի այս հայտարարությունն ինքնին կարևոր է, որքան կարևոր է նաև օրենքում ընդգրկված դրույթները։ Սակայն դրանք ոչ ավելին են, քան սովորական քարոզչական հնարք, և առանձնապես լուրջ փոփոխությունների չեն հանգեցնելու ամերիկյան քաղաքականության մեջ։ Իհարկե, փաշինյանական քարոզչամեքենան երեկվանից սկսած հիացական ճիչեր է արձակում սոցիալական ցանցերում և հեռուստաեթերներում, հանրությանն էլ փորձում են ներկայացնել, թե մի «ցնցող» ու «շենշող» իրադարձություն է եղել։

Օրենքի 1302-րդ հոդվածով նախատեսված է, որ դաշնային կառավարությունը պարտավոր է 180 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնել հայ-ադրբեջանական պատերազմի մասին: Միաժամանակ, այս օրենքով ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը և կա «ռազմագերիների վերադարձ» ձևակերպումը: Կոնգրեսին պետք է նաև ներկայացվեն տեղեկություններ արտաքին ուժերի ներգրավվածության մասին:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշում է, թե օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ: Ավելին, 907-րդ բանաձևին վերաբերող դրույթը այդպես էլ հայկական կողմի լոբբիստները չկարողացան անցկացնել այս օրենքում, քանի որ միայնակ էին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում: «Մենք այս օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե իհարկե ունենք թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակակշռելու ցանկություն»,- նշել է Սուրեն Սարգսյանը։

Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին մանիպուլացնելու և խաբելու փոխարեն ավելի ճիշտ կանեն ակտիվացնեն ջանքերը ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ հայկական շահերն առաջ մղելու ուղղությամբ։


Կարեն Սիմոնյան

Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում
Ամենադիտված