Պատմության այս օրը (հունվարի 5 )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սերբիա և Չեռնոգորիա՝ Տուցինդանի օր, Հնդկաստան՝ Գուրու Գոբինդա Սինկխի ծննդյան օր, Բելոռուս՝ Սոցիալական պաշտպանության աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1891 – ծնվել է մանկավարժ, բանաստեղծ Վաղինակ Բեքարյանը:
1900 – ծնվել է կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը:
1906 – ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր Աշոտ Սաթյանը:
1907 - վախճանվել է բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզը։
1910 – ծնվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:
1910 - ծնվել է նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գարեգին Բեսը:
1911 – ծնվել է դերասան Գևորգ Աշուղյանը:
1913 – ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սալոմե Արեշյանը։
1919 – ծնվել է բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը:
1920 – ծնվել է երաժիշտ, մանկավարժ Գևորգ Արմենյանը:
1925 – ծնվել է գյուղատնտեսական արտադրության առաջավոր, գյուղատնտես Մարիամ Մարտիրոսյանը:
1936 - ծնվել է խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Պավել Արսենովը։
1944 – ծնվել է մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Բաղդասարյանը:
1949 – ծնվել է երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շվեյցարիայի հետ:
2014 – վախճանվել է ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:
2014 – վախճանվել է քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
62 մ.թ.ա. - տեղի է ունեցել Պիստորիի ճակատամարտը հռոմեական սենատի բանակի և ապստամբ կատիլինիանցիների միջև, որը ավարտվել է ապստամբների ամբողջական պարտությամբ:
1589 – վախճանվել է Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավորության ժամանակավոր կառավարիչ-գահապահ, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 2-րդ Վալուայի կին, Ու-ն —ծնվել է Բաբուրիդների կայսրության շահ Ջահանը, որը հանդիսանում է Թաջ-Մահալ դամբարանի ստեղծողը:
1769 - շոտլանդացի ինժեներ, գյուտարար Ջեյմս Ուատտը արտոնագրել է շոգեքարշիչը։
1809 - ստորագրվել է Դարդանելյան հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է թուրք-անգլիական պատերազմը:
1823 – ծնվել է մեքսիկացի փաստաբան, պրոֆեսոր, ժուռնալիստ և պետական գործիչ Խոսե Մարիա Իգլեսիասը:
1876 – ծնվել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերը:
1905 - ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Պորտ-Արտուր բերդի կապիտուլյացիան:
1919 - Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:
- Բեռլինում սկսվել է Սպարտակիստների ապստամբությունը:
1931- ծնվել է ամերիկացի նշանավոր դերասան, ամերիկյան կինոյի վետերաններից մեկը հանդիսացող Ռոբերտ Դյուվալը։
1932 - ծնվել է իտալացի գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիբիական օպերացիայի շրջանակներում բրիտանական զորքերը ջախջախել են իտալական զորքերին Լիբիայի Բարդիա քաղաքի մոտ։
1956 - Անտարկտիդա է հասել առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը։
1968 - Չեխոսլովակիայում իշխանության է անցել Ալեքսանդր Դուբչեկը, որը հետո նախաձեռնել է Պրահական գարունը:
2014 - վախճանվել է պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Էյսեբիոն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը