Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ունենք պաշտոնապես հաստատված, Բաքվում պահվող 51 և չհաստատված՝ 80 գերի, 200 անհետացման դեպք. Սիրանուշ Սահակյան. tert.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մինչև նոյեմբերի 16-ի դրվագը, ունենք 40 հաստատված և դեռևս Բաքվում պահվող գերիներ, այս թիվը մնացել է անփոփոխ։ Նոյեմբերի 16-ի դրվագով ունեցանք շուրջ երեք տասնյակին մոտ գերեվարման նոր դեպքեր, պաշտոնական տվյալներով՝ 32-ը, որից 21-ը վերադարձվել են, 11-ը դեռևս պահվում են Բաքվում։ Ընդհանուր առմամբ, ունենք 51 հաստատված գերիներ, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում»,- Tert․am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Միևնույն ժամանակ, մենք ունենք չհաստատված գերեվարման դեպքեր, և այդ խումբը գտնվում է խոցելի վիճակում, նրանք գտնվում են անհայտության մեջ և նրանց ճակատագրերի առնչությամբ նոր տեղեկատվություն չի տրամադրվում, այլ կերպ ասած՝ ենթարկվել են բռնի անհետացման, այս գործերի քանակը շուրջ 80-ն է, կան անհետացման դեպքեր, որոնք շուրջ 200-ն են։ Այդ 80 գերիների մասով ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի նրանց գերեվարումը պաշտոնականացվի`անկախ հետագա դեպքերից։ 2020 թվականի պատերազմի արդյունքում շուրջ 135 գերեվարվածներ հայրենադարձվել են»,- հավելել է Սահակյանը։

Անդրադառնալով վերադարձած գերիներին կալանավորելու դեպքերին՝ իրավապաշտպանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց, չարաշահվում է։

«Այն իրականացվում է պատժիչ նպատակով, վարույթ իրականացնող մարմինները, փոխանակ բարձրացնեն իրենց պրոֆեսիոնալիզմը, տեխնիկական և այլ հագեցվածությունը, որպեսզի ապահովեն գործերի օբյեկտիվ քննությունը, սովետական հոգեբանությամբ փորձում են ճնշումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա կառուցել քրեական գործեր։ Իրենց ցանկալի կարճ և ոչ հեռանկարային ինքնախոստովանական ցուցմունք ստանալու նպատակով օգտագործում են կալանքը՝ որպես պատժիչ միջոց։ Ցավոք սրտի, այդ պրակտիկան կիրառվեց շատ խոցելի և զգայուն խմբի նկատմամբ»,- ասել է նա։

Իրավապաշտպանն ընդգծել է, որ այս քայլն արտաքին քաղաքական դաշտում բացասական արձագանք է ստացել՝ Հայաստանի հեղինակության տեսանկյունից։

«Մենք տեսանք նաև՝ ինչպես Ալիևը Հայաստանին մեղադրեց գերիներին խոշտանգելու մեջ։ Այն գործողությունները, որոնք կատարում էին նրանք, վերագրեցին Հայաստանի իշխանություններին։ Ներպետական իրավական տրամաբանությամբ էլ այս կալանավորումները գնահատում ենք ոչ իրավաչափ, դրանք չունեն օրենքով նախատեսված հիմքեր, նաև ապահովված չէ համաչափությունը։ Այդ խնդիրը կարելի էր լուծել ավելի մեղմ խափանման միջոցի ընտրությամբ։ Ես և իմ գործընկերները` Ռուբեն Մելիքյանը և Դավիթ Ավագյանը, որպես պաշտպանյալներ ենք ներգարվել երկու կալանավորվածների գործերին, վիճարկելու ենք խափանման միջոց կալանքը և հետագայում փաստերով դիմելու ենք ՄԻԵԴ։ Վստահորեն կարող եմ ասել, որ փախուստի հեռանկարներ չկան, այդ տղաները հրաժարվել են գնալ երրորդ երկիր և եթե ցանկություն ունենային փախչել, ուղիղ ճանապարհով կգնային»,- ասել է Սահակյանը։

129-ից մինչև 253 հազար. որքա՞ն արժեն Երևան-Մոսկվա տոմսերը Արարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպան
Ամենադիտված