Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքարում համայնքապետ չեն կարողանում ընտրել․ գործը հասել է ծեծկռտուքի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այդպես էլ չեն կարողանում համայնքապետ ընտրել։ Երեկ նույնիսկ իրավիճակն այնքան է թեժացել, որ ավագանու անդամներն ու նրանց կողմնակիցները ծեծկռտուք են հրահրել նիստերի դահլիճում․ ոստիկանությունը բերման է ենթարկել 9 անձի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Երեկ էլ «Դավիթ Մինասյան» դաշինքն է փորձել համայնքապետ ընտրել, սակայն ընտրությունը խափանվել է։ Իշխանությունը Փարաքար է գործուղել մի քանի պատգամավորների, որպեսզի վերջիններս տեղում հասկանան, թե ինչ է կատարվում։

Ավելի վաղ 1or.am-ը հայտնել էր, թե երրորդ տեղը գրաված «Քաղաքացիական պայմանագիրը» միացել է «Դավիթ Մինասյան» դաշինքին, ընտրել նրա թեկնածուն, սակայն գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ ամեն կերպ նպաստում են իրավիճակի սրմանը։ Փարաքարում բնակվող, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նշենք, այլ ծրագրեր ունի, ըստ մամուլի, ինքն է կանգնած խառնիճաղանջ իրավիճակի թիկունքում, քանի որ իր սանիկին է փորձում համայքնապետ կամ փոխհամայնքապետ դարձնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է օգտագործել երկու առաջատար ուժերի դիմակայությունը, և իր թեկնածուին պարտադրել համայնքապետի պաշտոնում։ Մինչ վարչական դատարանը դեռ չի սկսել «Ապրելու երկիր» և «Դավիթ Մինասյան» դաշինքների հայցերի քննությունը, ՔՊ-ն հույս ունի համաձայնության գալ որևէ ուժի հետ, պայմանով, որ համայնքապետ դառնա իրենց թեկնածուն։ Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ն պատրաստ է համայնքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների պաշտոնների առյուծի բաժինը թողնել հնարավոր կոալիցիոն գործըկերոջը, միայն թե համայնքապետ լինի ՔՊ-ականը։ Չի բացառվում, որ Փարաքարում ի վերջո հենց նման զարգացում էլ լինի։

Նորայր Պետրոսյան

Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժը
Ամենադիտված