Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն Արևմուտքի թիրախում․ ժողովրդավարությո՞ւն, թե՞ անվտանգություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ կազմում Ղազախստան հայկական դեսանտա-գրոհային զորախումբ ուղարկելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը բնականաբար պետք է արժանանար Արևմուտքի և նրա քարոզիչների բուռն դժգոհությանը, խնդիրներ հարուցեր Հայաստանի գործող վարչախմբի համար։ ՀԱՊԿ անդամների շարքում Հայաստանը միշտ էլ ավելի լավ համարում է ունեցել Միացյալ Նահանգների և ԵՄ երկրների համար, քան նույն Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը։ Հայաստանը միակ երկիրն էր, որին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերին հրավիրել էր ժողովրդավարության համաժողովին։ Ղազախստանում ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ-ի արձագանքը, սակայն, տրամաբանորեն փոխում են ողջ պատկերը։ ԱՄՆ մի ամբողջ շարք պաշտոնյաներ արդեն հայտարարություններ են արել Ղազախստանում ՀԱՊԿ զորախումբ ուղարկելու մասին։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, թե Ղազախստանի իշխանությունները կարող են սեփական ուժերով հաղթահարել անկարգությունները՝ առանց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներգրավման։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Մենք հարցեր ունենք Ղազախստանին շտապ օգնություն ցուցաբերելու մասին խնդրանքի էության վերաբերյալ, թե ինչու է այն առաջադրվել, մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ այդ մասին։ Ինձ թվում է, որ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անկասկած, ներուժ ունեն, որը թույլ է տալիս պատշաճ կերպով զբաղվել բողոքների հետ կապված իրադրությամբ, դա անել ցուցարարների իրավունքների պահպանմամբ՝ միաժամանակ պահպանելով օրենքն ու կարգը», - ասել է Բլինկենը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Փսակին էլ նշել է, թե Ամերիկան ուշադիր հետևում է այն հաղորդագրություններին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուղարկել է իր հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան:

«Մենք հարցեր ունենք այս խնդրանքի բնույթի վերաբերյալ՝ արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ: Մենք դա չգիտենք», – ասել է Փսակին:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ այսօր է հայտնել, թե ԱՄՆ-ի իշխանությունները ամենաբարձր մակարդակով ուսումնասիրում են ՀԱՊԿ կազմում հայկական դեսանտա-գրոհային զորախմբի անդամների կողմից Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ «Կրակ բացել առանց զգուշացման» [fire without warning] հրամանի կատարման մեջ հնարավոր մասնակցությունը: Հարցի հրատապությունը փոխանցվել է Վաշինգտոնում հայկական դիվանագիտական ներկայացուցչությանը, պատկան այլ պատասխանատուներին: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, զորախումբ ուղարկելով Ղազախստան, գիտակցել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հանգամանքը Հայաստանի Հանրապետության համար, բայց ժողովրդավարության և անվտանգության միջև ընտրություն է կատարել հօգուտ երկրորդի։

Հայկ Ավետիսյան

Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում
Ամենադիտված