Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանի ժողովուրդը մնացել է այդ ընդվզման հույսին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում երկու օր է քննարկվում է Ղազախստանու տեղի ունեցող հեղափոխության համար ՀԱՊԿ-ի կայացրած որոշումը, որի համաձայն Հայաստանից խաղաղապահներ են մեկնել Ղազախստան։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին, թե ինչ է տեղի ունենում Ղազախստանում և ինչ կարծիք ունի Հայաստանի խաղաղապահների մասնակցության մասին՝ իրավապաշտպանն ասաց․ «Ղազախստանում մարդիկ ընդվզել են ավտորիտար կառավարման դեմ։ Ցավոք սրտի, այդ ընդվզումն ուղեկցվում է որոշակի բռնություններով, որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին այդ բողոքի ցույցերը գլխավորել ու կազմակերպել, նրանց բոլորին ոչնչացրել են, նրանց մի մասը ստիպված են եղել արտագաղթել երկրից։ Եվ այս պայմաններում Ղազախստանի ժողովուրդը մնացել է այդ ընդվզման հույսին, սա այն իրավիճակն է, որով մենք անցել ենք։ Այդ թվում՝ հենց Նիկոլ Փաշինյանն է եղել այդ ընդվզումների կենտրոնում։ Այդ պարագայում մասնակցել ժողովրդական ընդվզումը զինված ուժով ճնշելու գործողությանը, ժամանակին լինելով նույն ընդվզողների շարքում, որոնց դեմ Հայաստանում էլ զինված ուժեր են կիրառվել, դու հայտնվում ես Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակում։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ ես հարուցում, այդ դեպքում նույն քրեական գործը պետք է հարուցվի այդ զինված ուժերը կիրառողների դեմ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի։ Այս ամենը արկածախնդրություն է, անպատասխանատվություն է ժողովրդավարության, ժողովրդական ընդվզման դեմ։ Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ ավտորիտար կառավարման պետությունների ակումբում Հայաստանն ընդհանրապես անելիք չունի։ Հիմա ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը մի ձեռքով հանդես է գալիս որպես ժողովրդավարական, որին հրավիրում են ժողովրդավարական պետությունների գագաթնաժողովին, մյուս ձեռքով՝ հանձինս ՀԱՊԿ-ի, մասնակցում է հակաժողովրդավարական ամենախայտառակ գործողությանը։ Եվ այդ ավտորիտար պետությունների ակումբում թիվ մեկ դիրիժորը Ռուսաստանն է։ Այսինքն՝ դու ենթարկվում ես Պուտինի հիբրիդային պատերազմին, տվյալ դեպքում՝ արդեն ուղղակի ագրեսիային՝ ընդդեմ Ղազախստանի քաղաքացիների»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)
Ամենադիտված