Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստն այն է, որ ՀՀ տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել եւ Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ պատմության մեջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպես պետք է աշխատի եւ հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։

«Ես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մտքերից վաղուց արդեն չեմ զարմանում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք կարողացանք առաջին անգամ ՀԱՊԿ-ը աշխատեցնել։ Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա, ընդ որում՝ այդ ագրեսիան դեռ ավարտված չէ, այսինքն այս պահին մեր տարածքում են գտնվում թշնամու զորքերը։ Եթե դա ԱԽՔ քարտուղարությունից էր կախված, ապա ինչու այն ժամանակ ջանքեր չէին գործադրում մեխանիզմներն աշխատեցնելու համար, թե՞ Ղազախստանի համար ավելի սրտացավ են։ Այսինքն գլուխ են գովում մի բանի համար, ինչի հետ ակնհայտ է, թե նրանք որքան կապ ունեն: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակ, այսինքն եթե Հայաստանում էլ ցույցեր լինեն, ՀԱՊԿ-ին խնդրելո՞ւ են։ Փաստն այն է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն։  Մինչև հիմա պարզ չէ՝ արդյոք մենք գրավոր ընթացակարգով, պատշաճ ձևով նոյեմբերին դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ օգնության ակնկալիքով։ Ղազախստանն այս ընթացքում ՀԱՊկ-ից ստացավ այն, ինչ իրեն հարկավոր էր, իսկ ՀՀ-ն չկարողացավ, ունենք անսկզբունք, անտեսակետ և անկարող իշխանություն, որը չի կարողանում պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ իրենք կարևորում են ՀԱՊԿ-ի գործունեությունը որպես անդամ երկիր և որպես անվտանգության համակարգ, որին մենք մաս ենք կազմում,  բայց նաև ակնկալում են փոխադարձ օժանդակություն մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է խոչընդոտ չհանդիսանար ՀԱՊԿ-ի կոնսենսուսային որոշման ընդունման համար՝ հաշվի առնելով նաև այն ակնկալիքները, որ ունենք այդ կառույցի հետ կապված։ Բայց զորախումբ ուղարկելու հարցում պետք է ձեռնպահ մնայինք՝ հաշվի առնելով, որ չկա ամբողջական ինֆորմացիա, վերլուծություն զորք ուղարկելու հետևանքների առումով, և Ղազախտանի վերաբերմունքը 44-օրյա պատերազմի ընթացքում և նրա հայտարարությունները»,- նշեց նա։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ
Ամենադիտված