9 մանրուք, որոնք մարդու մասին կպատմեն ավելին, քան կարծում եք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդու վարքի փոքրիկ մանրուքները կարող են շատ ավելին պատմել տվյալ մարդու մասին, քան թվում է։
Mediamag.am-ը առաջարկում է որոշ մանրուքների վերծանում, ինչը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր կողքը գտնվող մարդուն։
Ինչպես է ժպտում և արտահայտում իր զգացմունքները
Անկեղծ ժպիտի ժամանակ աչքերի և շուրթերի կողքը կնճիռներ են առաջանում, իսկ կեղծ ժպիտի դեպքում՝ դրանք առաջանում են միայն շուրթերի կողքը։ Երբ մարդու մոտ շատ ուժեղ էմոցիաներ են՝ նրա մոտ թրջվում են աչքերը, քիթը, նա սկսում է թուքը ավելի հաճախ կուլ տալ։ Եթե այս ֆակտորներից թեկուզ մեկը բացակայում է՝ նշանակում է զգացմունքները այդքան էլ անկեղծ չեն։
Ինչպես է ողջունում
Ամուր և վստահ ձեռքսեղմումը խոսում է այն մասին, որ ձեր առջև էքստրավերտ է, ով սիրում է վառ արտահայտել իր էմոցիաները։ Եթե հանդիպման ժամանակ մարդը ձեռքը գցում է ձեր ուսին՝ ձեզ գնահատում են, կամ ձեր առջև մանիպուլյատոր է։ Եթե ողջունելու ժամանակ երկու ձեռքով բռնում են ձեր ափը՝ նշանակում է զրուցակիցը կամ որևէ խնդրանք ունի ձեզ, կամ էլ ինչ-որ բան է ցանկանում հաղորդել։
Որքան հաճախ է ստուգում հեռախոսը
Որքան հաճախ է մարդը թարմացնում իր սոցիալական ցանցի ժապավենը, ստուգում էլեկտրոնային փոստը կամ հեռախոսով այլ մանիպուլյացիաներ կատարում՝ նշանակում է մարդը ճնշված է և այլ տեղից է փնտրում աջակցություն։
Ինչպես է սելֆի անում
Մարդիկ, ովքեր սելֆիի ժամանակ հեռախոսը ներքև են պահում՝ դրական են վերաբերվում շրջապատին։ Չափազանց լուրջ և պատասխանատու անձինք հազվադեպ են չեքին անում և լուսանկարվում են այնպես, որպեսզի հասկանալի չլինի, թե որտեղ են նրանք գտնվում։ Իսկ այսպես կոչված «դաքֆեյսի» հանդեպ չափազանց սերը կարող է խոսել մարդու նյարդային բարձր լարվածության մասին։
Ինչպես է իրեն պահում սեղանի շուրջ
Մարդիկ, ովքեր կտրատում և մանրացնում են իրենց ամանի մեջ գտնվող ամեն ինչ՝ հակված են երկարատև հարաբերություններին և փորձում են ապրել ըստ նախապես գծված պլանի։ Մարդն, ով նույնիսկ մթերային գլուխգործոցը խառնում է մնացած ուտելիքի հետ և դարձնում մի ընդհանուր զանգված՝ բնավորությամբ ուժեղ մարդ է, շատ գործեր է իր վրա վերցնում և որպես օրենք՝ ավարտին է հասցնում դրանք։ Նրանք, ովքեր մի քանի ակնթարթում կուլ են տալիս կերակուրը՝ բազմախնդիր անձիք են, նրանց հարգում են աշխատավայրում, հազվադեպ են թաքցնում դեդլայնները և միշտ մի քայլ առաջ են մտածում։ Մարդիկ, ովքեր դանդաղ են ուտում՝ ապրում են ներկայով և հաճույք են ստանում կյանքից։
Ինչպես է խոսում
Երբ մարդը որևէ պատմություն է պատմում և հաճախ է օգտագործում «ես» դերանունը՝ ամենայն հավանականությամբ նա չի ստում։ Իսկ եթե այդ բառը խոսքում մշտապես օգտագործվում է՝ դա խոսում է եսակենտրոնության մասին։ «Մենք» դերանվան հաճախակի օգտագործումը խոսում է սոցիալական հակվածության մասին։ Հետաքրքրական է, որ տարիքի հետ, մարդը դադարում է հաճախակի օգտվել անցյալ ժամանակով բայերից սկսում է ավելի շատ օգտվել ապառիկ ժամանակով բայերից։
Ինչպես է պոպկորն ուտում
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտրովերտները ամեն մի սերմը ուտում են առանձին և անում են դա բավական մանրակրկիտ։ Էքստրավերտները իրենց հերթին՝ սիրում են պոպկորնը բռերով լցնել բերանը։ Նրանք ովքեր պոպկորնը արագ են ուտում՝ պակաս էգոիստ են և ուրիշի հետաքրքրությունները առավել բարձր են դասում, քան սեփականը։
Ինչպիսի սուրճ է նախընտրում
Էսպրեսոն գերադասում են առաջնորդները, իսկ երկակի էսպրեսոն՝ նրանք, ովքեր գերադասում են աշխատել ուրիշի ենթակայության տակ։ Լատտերի սիրահարները երբեմն կարող են դժվարություններ ունենալ որոշում կայացնելու առումով և նաև բնույթով չշտապող են։ Կապուչինոն, որպես օրենք ընտրում են շփվող, ստեղծագործ բնույթի մարդիկ, իսկ ֆրապուչինոն խմում են արկածախնդիրները։ Սովորական սև սուրճ (ամերիկանո) ըմպում են կյանքի հանդեպ պարզ վերաբերմունք ունեցող մարդիկ, ովքեր հազվադեպ են որևէ էպատաժային բան անում։ Սովորական սուրճի մեջ շաքար և սերուցք ավելացնում են նրանք, ովքեր ժամանակ առ ժամանակ, նոր տպավորությունների փնրտրտուքներում կարող են իրենց որևէ անսովոր բան թույլ տալ։
Ո՞ւր է նայում, երբ ըմպում է
Մարդիկ, ովքեր սուրճ կամ որևէ այլ ըմպելիք ըմպելիս նայում են բաժակի խորքը՝ ավելի գիտակից, կենտրոնացած և երբեմն իդեալականացմանը հակված մարդիկ են։ Իսկ նրանք ովքեր նայում են բաժակի մակերեսին և ծայրերին՝ ենթարկվում են ուրիշների կարծիքին, երբեմն անհոգ են, բայց նույն ժամանակ ավելի լավ են զգում շրջապատող աշխարհը։ Եթե մարդը խմում է փակ աչքերով՝ նշանակում է նա որևէ ցավ կամ անհարմարություն է ապրում և թուլանալու, հանգստանալու տարբերակ է փնտրում։
Աղբյուրը՝ adme.ru