Այս խնդիրը կարող են լուծել մարդկանց միայն 36%-ը: Իսկ դուք կկարողանա՞ք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀետևյալ գլուխկոտրուկը կարողանում են լուծել մարդկանց միայն 36%-ը, ով համարձակվել է «սանձել» այն: Իսկ դուք կկարողանա՞ք: Եկեք փորձենք.
Ամեն մի արկղի տակ կա պնդում, բայց դրանցից միայն մեկն է ճիշտ:
- Արկղ 1 – Ավտոմեքենան այս արկղում է:
- Արկղ 2 – Ավտոմեքենան այս արկղում չէ:
- Արկղ 3 – Ավտոմեքենան 1-ին արկղում չէ:
Իսկ իրականում ո՞ր արկղղում է գտնվում ավտոմեքենան:
Ինչո՞ւ
Պատասխանը հեշտությամբ կարելի է գտնել բացառության մեթոդով: Ինչպես արդեն կարդացել եք՝ պահանջում ասված է, որ ճիշտ է միայն պնդումներից մեկը: Այդ դեպքում եթե մեքենան գտնվեր 1-ին արկղում՝ ուրեմն ճիշտ կլինեին և՛ առաջին, և՛ երկրորդ պնդումները: Բայց քանի որ դա հակասում է խնդրի պահանջներին, շարժվում ենք առաջ: 3-րդ արկղը նույնպես տանում է դեպի երկու ճիշտ պնդման՝ 2 և 3 արկղերի տակ: Հետևաբար ճիշտ կարող է լինել միայն 3-րդ արկղի տակ նշված պնդումը, որ մեքենան 1-ին արկղում չէ:
Այդպիսի բաներ հարգելի ընթերցողներ: