Դավիթ Մինասյանը երդվեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնում (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓարաքար խորոշացված համայնքի ավագանու նիստում այսօր՝ հունվարի 12-ին, տեղի ունեցավ համայնքապետ ընտրված Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը: Նիստը սկսեց զոհված զինծռայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Այնուհետեւ համայնքապետը ընթերցեց երդման տեքստը.
«Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն, բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել հմայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական ու հոգեւոր վերելքին»: