Կարեն Գիլոյանն ընտրվել է ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ
ՍՊՈՐՏՀայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսուհետ կգլխավորի Ֆիզիկական Կուլտուրային Հայկական Պետական Ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը:
Նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի հիմնադիր, հայկական սպորտի երախտավոր Հարություն Յավրյանին ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանձնել է բուհի 75–ամյակին նվիրված ոսկե հուշամեդալ։