Արարատի և Արագածոտնի նոր մարզպետներ նշանակվեցին (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակներում աշխատանքից ազատել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին և Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց արդեն նախկին պարզպետներին մարզպետի պաշտոնում իրենց կատարած աշխատանքի համար։
Արագածոտնի մարզպետ նշանակվեց Սերգեյ Մովսիսյանը, ով պատգամավոր է եղել և ՔՊ անդամ է։ Նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ որպեսզի արդարացնեմ ձեր և Արագածոտնի մարզի ժողովրդի սպասելիքները»,–ասաց նա։
Արարատի մարզպետ նշանակվեց Սեդրակ Թևոնյանը։ Նա ևս շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Համոզված եմ, որ համատեղ մեր աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»,–ասաց նա։