Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում են հայ-թուրքական բանակցությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում այսօր առաջին անգամ կհանդիպեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հանդիպման նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ներկայացրել է ՀՀ ակնկալիքները, նշել, թե հույս ունեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ երկու երկրների միջև սահմանը կբացվի։

«Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Ու թեև հայկական կողմը շարունակում է պնդել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամությունը, Թուրքիայից արդեն շաբաթներ շարունակ, տարբեր մակարդակներով նախապայմաններ են հնչում։ Մասնավորապես, թուրք քաղաքական գործիչները, վերլուծաբաններն ու ընդդիմադիրները Հայաստանից պահանջում են կատարել 2020թ․ եռակողմ պայմանավորվածությունները, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ սրանք բոլոր հնչեցված նախապայմանները չեն։ Սա շուրջ երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևանների հարաբերությունների կարգավորման 4-րդ փորձն է։

Նախկին բոլոր նախագահների օրոք գործընթացը բանակցություններից այն կողմ չի անցել, տապալվել է։ Վերջին անգամ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքկան արձանագրությունները, բայց կյանքի չկոչվեցին։ Նախկինում էլ հայկական կողմը առանց նախապայմանների է սկսել երկխոսությունը, իսկ Թուրքիան՝ նախապայմաններ է առաջ քաշել, մեկն էլ Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձն էր Ադրբեջանին։ Բազմաթիվ հայ վերլուծաբաններ էլ ընդգծում են, թե հատկապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները թույլ են, միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքերը՝ խարխլված, Թուրքիան այդ կարգավորման գործընթացն գտագործելու է ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների իրական կարգավորում իրականացնելու, այլ տարատեսակ ճնշումների միջոցով իր պահանջները Հայաստանի պարտադրելու համար։

Թշնամի պետությունների համար իդեալական իրավիճակ է այսօր, Հայաստանի Հանրապետությունը դեռ ուշքի չի եկել ստացած հարվածներից, իսկ երկրում շարունակում է կառավարել ապիկար և դավադիր վարչախումբը։ Որևէ մեկը դեռևս հստակ վերլուծություն չի ներկայացրել, թե այդ կարգավորման գործընթացն ինչ ռիսկեր ունի, հատկապես տնտեսական առումով։ Մի հարցում հստակ է՝ կշահեն փաշինյանական իշխանության մերձավոր օլիգարխները: Նրանցից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանն արդեն իսկ դեպի Ստամբուլ չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել իր «ՖլայՈւան» ավիաընկերության համար։

Հայկ Օհանյան

Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին
Ամենադիտված