Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր վերադասավորումներ է ծրագրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նոր վերադասավորումներ է ծրագրում թե՛ մարզերում, թե՛ կառավարության կազմում։ Հայաստանի կառավարության՝ երեկ կայացած նիստում երկու նոր մարզպետներ նշանակվեցին։ Արարատի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Թևոնյանին փոխարինեց նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը, իսկ նախկին մարզպետին այլևս նոր պաշտոն չեն տա, ուղարկել են տուն՝ հանգստանալու։
 
Արագածոտնի մարզպետ էլ դարձավ ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը՝ փոխարինելով Ռազմիկ Պետրոսյանին։ Կեղծ դիպլոմի սկանդալում հայտնված Պետրոսյանին կգործուղեն Պաշտպանության նախարարություն։ Առայժմ, սակայն, դեռ չեն որոշել, թե ինչ պաշտոն են տալու ազատամարտիկ Պետրոսյանին։ Առաջիկայում ևս երկու մարզպետներ կլքեն իրենց պաշտոնները, Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է, թե ում նշանակի Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների պաշտոնում, բայց նույնիսկ թիմակիցներին հարկ չի համարել տեղեկացնել։
 
«Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը միայն այս փոփոխություններով չի սահմանափակվելու, նոր որոշումներ ունի, նոր թեկնածուներ տարբեր պաշտոնների համար։ Այդ որոշումներին կուսակցության ակտիվին պետք է ծանոթացնեին հանգստյան օրերին, Դիլիջանում կազմակերպված հավաքի ժամանակ, սակայն վերջին պահին որոշում է կայացվել երկօրյա հավաքը հետաձգել, այն իրականացնել ավելի ուշ։
 
Իշխող թիմում խոսակցություններ են շրջանառվում, որ Փաշինյանը մտադիր է փոփոխություններ իրականացնել մի քանի նախարարություններում։ Մասնավորապես, նա չափազանց դժգոհ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, ցանկանում է ազատվել նրանից, իսկ նախարարություն վերադարձնել Արսեն Թորոսյանին։ ԱԺ պատգամավորի դերում Թորոսյանն այնքան էլ կոմֆորտ չի զգում իրեն, հատկապես, որ խմբակցությունում նրան առանձնապես սիրով չեն վերաբերվում։ Այս օրերին Թորոսյանն ակտիվորեն հանդիպում է առողջապահության նախարարության իր մարդկանց հետ, քննարկում, թե ինչ փոփոխություններ է անելու, հենց վերադառնա նախարարություն։ Թորոսյանը նաև ստվերային դերակատարում ունի Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում սպասվող փոփոխություններում։ Նախարարի պաշտոնից կզրկվի նաև Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ազգային հերոսի կոչման արժանացած Փիլոյանին մտադիր են նշանակել Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, իսկ ԱԻ նախարար կդառնա նրա առաջին տեղակալ, կարկառուն ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը։ Մյուս նախարարները դեռ կարող են հանգիստ լինել, Փաշինյանը ոչ բոլորի աշխատանքից և նվիրվածությունից է գոհ, սակայն չունի համապատասխան կադրեր՝ նրանց փոխարինելու համար։
 
Ռուբեն Մանասյան
Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր
Ամենադիտված