Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորակազմը վտանգավոր է. Իրավունք
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՎրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պարբերաբար հանդիպումները փոփոխվեցին պաշտպանության նախարարների հանդիպումներով, իսկ այսօր արդեն հայտնի է, որ վերջիններիս հերթական հանդիպումը առաջիկայում անցկացվելու է Վրաստանի Բաթումի քաղաքում: Ավելին` հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել եռակողմ ռազմական համագործակցության հուշագիր: Թե ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ մեզ համար, եւ ինչու է Վրաստանը փորձում թուրք-ադրբեջանական ոազմական դաշինքի մեջ մտնել «Իրավունքը» պարզեց Վրաստանի հարցերով փործագետ Ջոնի Մելիքյանից:
Վրաստանն ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում: Բայց վերջերս կայացած կոնֆերանսի ժամանակ, որտեղ ներկա էին նաեւ ՆԱՏՕ-ի որոշ գեներալներ, հիմնականում ակնարկեցին, որ Վրաստանն ակնկալիքներ չունենա Վարշավայում այս տարվա կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից: Մասնավորապես, նրանք ասում էին, որ շարունակեք զարգանալ, բարեփոխումներ իրականացնել, եւ երբ համապատասխան հնարավորությունների պատուհան կլինի, դուք դրանից կօգտվեք: Արդյունքում վրացիները հասել են մի գագաթնակետի, որ այսպիսի հայտարարություններն արդեն հիասթափեցնում են: Հետեւաբար, կարծում եմ, եթե իրենք շատ հիսաթափվեն այս գագաթնաժողովի ժամանակ, եւ խորհրդարանական ընտրությունների հետեւանքով էլ, կոալիցիան ավելի վատ իրավիճակում լինի, ապա Վրաստանը կօգտագործի Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատը` իր անվտանգության հարցը ժամանակավոր լուծելու համար: Ուստի սա կարող է մեզ համար վտանգավոր լինել, եթե միացյալ զորակազմ ստեղծվի: Չէ որ ՆԱՏՕ-ի ուժերը կարող են տեղակայվել մեզ համար շատ կարեւոր տարածքում’ Ջավախքում, ինչը, մեղմ ասած, բարենպաստ չէ:
-Իսկ մենք լծակ ունենք սա կանխելու:
-Իհարկե, ստեղծվել է մի իրականություն, որը կազուսային է, բայց մենք ամեն կերպ պետք է աջակցենք Վրաստանին: Լինելով ՀԱՊԿ անդամ` մենք ունենք նորմալ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, այնպես որ, պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ եւ միանալ որոշակի համատեղ ֆորմատների, ինչը հնարավոր է: Մեր գլխավոր նպատակը պետք է լինի այն, որ այն չփակվի ու չդառնա եռակողմ ֆորմատ, այլ ՆԱՏՕ-ի կողմից ներառի բոլոր երկրներին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: