Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գազպրոմ Արմենիա» ընկերության նպատակը մեկն է՝ ապահովել ընկերության ներքին եկամտաբերության նորմը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ։

Այս թեմայի մասին զրուցել ենք տնտեսագետ Վահե Դավթյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք սա սպասելի գործընթա՞ց էր և ինչի՞ հետևանք է տնտեսագետն ասաց․ «Նախ խոսենք այն մասին, որ փաստորեն հայկական կողմն առաջին անգամ խոսեց, այսպես կոչված, կալորիականության գործակցի կիրառման մասին, որն առնվազն 2013 թվականից ի վեր չի կիրառվել։ Պարզվում է՝ այն կալորիականությունը, որով բնական գազը ներկրվել է Հայաստան վերջին տարվա ընթացքում, կազել է 8300- 8500 կկալ/խմ, մինչդեռ պայմանագրով սահմանված էր 7900 կկալ/խմ։ Եվ, քանի որ կիրառվելու է կալորիանականության այս գործակիցը, սա իր ուղիղ ազդեցությունն է ունենալու գազի գնի գոյացման վրա։

Երկրորդ գործոնն այն է, որ «Գազպրոմ Արմենիան», ինչպես մենք տեսնում ենք, վերջին տարիներին պարբերաբար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ներքին սակագները բարձրացնելու համար։ Եվ այն վերջին բարձրացումը, որն արձանագրվեց 2020 թվականի գարնանն ու ուժի մեջ մտավ ամռանը, դա չէր բավարարում ընկերությանը։ Եթե հիշում եք՝ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր այն ժամանակ սակագինը բարձրացնել միջինը 11 տոկոսով, բայց բարձրացվեց ընդամենը 5 տոկոսով։ Եվ այն ժամանակվանից ի վեր, հաշվի առնելով նաև մեր էներգետիկ համակարգում առկա ցուցանիշները և խնդիրները, նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության եկամտաբերության նորմը, որը սահմանված է 9 տոկոսի չափով, պարզ է, որ այդ ընկերությունն ստիպված էր լինելու պարբերաբար հանդես գալ նմանատիպ հայտերով։ Եվ այսօր արդեն խոսվում է սակագնի 6 տոկոսով միջին թույլատրելի բարձրացման մասին։ Նպատակը մեկն է՝ ապահովել ընկերության ներքին եկամտաբերության նորմը։ Ինչպես ասացի՝ 2013 թվականի համաձայնագրերի համաձայն՝ սահմանված է 9 տոկոսի չափով եկամտաբերություն։ Այստեղ խնդիրն այն է, որ վերջին տարիներին, այսպես կոչված, գազային բանակցությունների շրջանակներում, որոնց մասին խոսում են այսօրվա իշխանությունները, երբևէ չի բարձրացվել այդ եկամտաբերության նորմի վերանայման հարցը։ Երբևէ հարց չի դրվել այդ պայմանագրում որոշակի փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ։ Եվ հաշվի առնելով, որ գործող սակագների պայմաններում եկամտաբերության նորմի ապահովումը բավական բարդ է, բնականաբար, գազատրանսպորտային օպերատորը պարբերաբար դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեց
Ամենադիտված