Պղինձը թույլ կերպով թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի առավոտյան պղնձի գինը փոքր-ինչ աճում է էլեկտրամոբիլների համար արդյունաբերական մետաղի մեծ պահանջարկի նշանների ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Փրայմը։
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճում է 0,05%-ով՝ հասնելով 4,4305 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրը մեկ տոննա պղնձի առաքման արժեքը երեք ամսում աճել է 2,4%-ով՝ մինչեւ 9719,5 դոլար, ալյումինի արժեքը՝ 0,83%-ով՝ մինչեւ 2976,5 դոլար, ցինկի արժեքը նվազել է 1,19%-ով եւ կազմել 3521 դոլար մեկ տոննայի դիմաց: