Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասք այն մասին` ինչպես կարելի է բռնաբարել սեփական աղջկան և ադրբեջանական մամուլում աղաղակել քաղհալածյալ լինելու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիշեցում 1or.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Կարեն Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի քանի օր առաջ մամուլում հետաքրքիր տեղեկություններ հայտնվեցին մի ընտանիքի մասին, որը բավականին հետաքրքիր պատմություն ունի ու այժմ դժգոհում է, որ Հայաստանում իրենց աղջկան, ով խուլ ու համր է, պատշաճ ուշադրություն չեն դարձնում, ու դրա հիմանական մեղավորը իշխանություններն ու եկեղեցին են։ Ավելին՝ աղջիկը 2009 թվականին հոր՝ Հովհաննես Թորոսյանի հետ մեկնել է Ֆրանսիա՝ տարբեր քաղաքներում բուժում ստանալու, սակայն այնտեղ դժվարությունների է հանդիպել ու հետ եկել Հայաստան։ Եվ այսպես՝ ինչի՞ց է սկսվել ամենը։

Ըստ նրանց պատմածի` 2009 թվականին Հովհաննես Թորոսյանը որոշում է իր խուլ ու համր աղջկա հետ մեկնել Ֆրանսիա, որպեսզի աղջիկն այնտեղ սովորի: Սակայն Ֆրանսիա գնալը շատ թանկ է նստում այս ընտանիքի վրա: Ամուսինները պատմեցին, որ հայր ու աղջիկ Ֆրանսիա հասնելուն պես ընկել են հանցագործների թակարդը: Մասնավորապես` Լիոն քաղաքի ավետարանչական եկեղեցին իրենց ոչ միայն չի օգնում որպես հայեր, այլ նաև կործանում է իրենց աղջկա` Մարիաննա Թորոսյանի կյանքը։

Խնդիրը արժեր գուցե քննարկել, եթե այս ընտանիքը «անճարությունից» մի քանի օր առաջ դիմած չլիներ ադրբեջանական լրատվամիջոցներին ու նրանց սպասարկու Վահան Մարտիրոսյանին՝ իրենց քաղաքական ապաստան տալու համար այն պատճառաբանությամբ, որ Հայաստանում նրանց տեռորի են ենթարկում, ազգային անվտանգությունը առավոտից իրիկուն իրենց հետապնդում է, այսպես ապրել այլևս հնարավոր չէ և այլն, և այլն։

Ավելին՝ Թորոսյանի կինը՝ Թամելլա Արզումանյանը, պահանջում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը զբաղվի իր աղջկանով, հատուկ նրա համար աշխատատեղ ստեղծի, որ հաշմանդամ աղջիկը աշխատի։ Դե իսկ աշխատակազմն էլ բան ու գործ թողած, ինչ խոսք, պիտի աներ դա, բայց արի ու տես՝ չի արել ու դարձել է «բոբո»։


Առհասարակ, վերջին ժամանակահատվածում Մարտիրոսյանի ջանքերով մի քանի պարազիտների Ադրբեջան տեղափոխումը առիթ է տվել նաև մի քանիսին նրան դիմելու նույն խնդրանքով։ Հաշվի առնելով, որ Մարտիրոսյանը դեռ ողջ է, ապահով իր համար ապրում է Ադրբեջանում, նման մարդիկ փորձում են իրենց ոճրագործություններն ու հանցանքները հիմա էլ ազգադավությամբ համեմել։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ աղջիկը գնաց Լիոն հոր հետ, դրանից հետո Մարսել, Ստրասբուրգ, ու ամեն տեղ, փաստորեն, նրանց հետապնդեց հայ առաքելական ու ավետարանչական եկեղեցին սպառնաց, ջլատեց, թույնեց, վերջում էլ տպավորություն ստեղծեց, որ հայրը բռնաբարել է սեփական աղջկան ու նրանց Հայաստան ուղարկեց։ Դե իսկ նրանք ընդամենը զոհ են։

Իսկ Հայաստանում նրանց ճնշումների են ենթարկում։ Եվ առհասարակ, այն հարցազրույցները, որոնք նրանք շատ հանգիստ դեմքով տալիս են լրատվականներին, նույնպես ճնշումների արդյունք են, այ հենց հարցազրույցի պահին նրանք ճնշման են ենթարկվում... Այդպես չի լինում, ու առհասարակ, այս պատմությունը մանրամասն ուսումնասիրելու արդյունքում միգուցե իրողություններ ի հայտ գան, որ Թորոսյանին ու իր կնոջը Բաքու ուղարկելու ու այնտեղից այլևս չվերադառնալու ցանկություն առաջանա արդեն բոլորի մոտ։ Ինչքան հեռու, այնքան լավ։

Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
Ամենադիտված