Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր կառավարությունը ոչինչ չի անում, ես իրենց զգուշացնում եմ՝ 2-3 ամիս հետո արդեն շատ ուշ կլինի». Հրաչ Բերբերյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ահազանգում է՝ նախորդ տարվա համեմատ պարարտանյութի գները մոտավորապես 3 անգամ բարձրացել են, հետևաբար՝ այդ թանկացումը գարնանը նոր աղետ է բերելու։

«Մեր կառավարությունը ոչինչ չի անում, հիմա ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, բոլոր գործերը մի կողմ թողնի, իր կադրերին, որ այստեղ-այնտեղ նշանակում է՝ մոռանա և զբաղվի գյուղատնտեսությամբ։ Այսօր գյուղացին պարարտանյութ ձեռք բերելու համար սուբսիդավորման կարիք ունի։ Ես իրենց զգուշացնում եմ՝ 2-3 ամիս հետո արդեն շատ ուշ կլինի»,- 168.amի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ պարարտանյութի թանկացման նման պայմաններում կպակասեն մշակովի բույսերի տարածքները, նույնիսկ, եթե ցանքատարածություններն էլ չպակասեն՝ բարձր բերքատվություն չի լինի։

«Այսօր մեկ պարկ պարարտանյութը 17-20 հազար դրամ է դարձել՝ 6500 դրամի փոխարեն։ Պարտանյութի հումքը բնական գազն է, գազի միջազգային գները թանկացել են, այդ գինն էլ ազդել է պարարտանյութի գների վրա, հատկապես՝ ազոտականինը։ Իսկ առանց ազոտական պարարտանյութի գյուղատնտեսություն չի լինում։ Կառավարությունն այստեղ ու այնտեղ գումարներ շաղ տալով ու մեքենաներ գնելով, լավ կլիներ, որ գումար հատկացներ պարտանյութ սուբսիդավորելու համար»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի ղեկավարած նախարարությունում է ներառվել նաև Գյուղատնտեսության նախարարությունը, գյուղոլորտից կիլոմետրերով հեռու է։

«Ես չգիտեմ էլ, թե Վահան Քերոբյանն ինչ մասնագետ է, ըստ շրջանառվող լուրերի, նրա ղեկավարած բոլոր ոլորտները փակվել են, թե նրան ով է այդ պաշտոնում երաշխավորել՝ դժվար է ասել, պետք է Նիկոլ Փաշինյանին հարցնել։ Չգիտեմ, գուցե լավ նվիրված մարդ է, լավ համբուրվել կամ չոքել գիտի, կամ սողալ, վերջին երկուսը, կարծում եմ՝ նրա մոտ լավ է ստացվում, չգիտեմ՝ նրա ո՞ր մասնագիտական հմտությունն են հաշվի առել, որ պաշտոնի են նշանակել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է կարտոֆիլի գներին, Հրաչ Բերբերյանը նկատեց, որ առաջիկայում դժվար թե գների բարձրացում լինի, գուցե որոշ չափով նվազում լինի, սակայն չի լինելու այն գինը, որը կար 2-3 տարի առաջ։

Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին
Ամենադիտված