Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 31)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Նաուրու՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860 - ծնվել է գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Ատրպետը։

1898 - ծնվել է բժիշկ-ուրոլոգ Արամ Աբրահամյանը։

1920- Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կայացել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։

1924- ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:     

1931 - ծնվել է նկարիչ Ռաֆայել Աթոյանը:

1931 - ծնվել է բժիշկ, դեղաբան Էմիլ Գաբրիելյանը:

1965 – վախճանվել է ֆրանսահայ բանաստեղծ Ահարոն Տատուրյանը։

1992 - Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները սկսել են ռազմատեխնիկայի օգտագործմամբ զանգվածային հարձակողական գործողություններ մի քանի ուղղություններով:

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գերմանիայի հետ:

1994-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են Հորադիզյան օպերացիան, որի արդյունքում գրավվել է Հորադիզը, իսկ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերի արդյունքում Քելբաջարի ամբողջ շրջանը անցել է հայկական ուժերի վերահսկողության տակ:

1998- Հայստանի մայրաքաղաքում գնաճի պատճառով տեղի է ունեցել 50 հազարանոց ցույց:

2002-Կառավարության նիստում ընդունվել է «Նաիրիտ»-ին առնչվող հերթական որոշումը, ըստ որի՝ այն հավատարմագրային կառավարման է հանձնվել Մեծ Բրիտանիայում գրանցված հնդկական «Ռանսալթ» ընկերությանը։

2007-Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում լռության րոպեով հարգել է «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը:

2012-Ֆրանսիացի 76 սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ (դատարան)` պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը:

2013- Երևանի Տպագրիչների փողոցում  մահափորձ է իրականացվել նախագահի ընդդիմադիր թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

2015- «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության  շրջանակներում «Հիմնադիր խորհրդարանի» դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցները Բերձորի մոտ անհայտ անձանց կողմից հարձակման և ծեծի են ենթարկել:

2020-Նոր կորոնավիրուսի ախտորոշման համար Հայաստանը պայմանագիր է կնքել լաբորատոր թեստեր արտադրող չինական ընկերության հետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1543 —ծնվել է ճապոնիայի կառավարիչ, Տոկուգավա սյոգունների դինաստիայի հիմնադիր Տոկուգավա Իէյասուն:

1714-Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է հրապարակել առ այն, որ ազնվականների այն երեխաները, որոնք չեն սովորել «թվեր ու գեոմետրիա» և «չունեն գիտելիքներ» չեն կարող ամուսնանալ:

1715– ծնվել ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ է Կլոդ Ադրիան Հելվեցիուսը:

1797 - ծնվել է  ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտը:

1836 —վախճանվել է բրիտանացի ռազմական բժիշկ Ջոն Չեյնը, որի անունով է կոչվում «Չեյն-Ստոքսյան շնչառություն» ախտանշանը:

1864 —Մոսկվայում հաճախորդների համար բացվել է  Ռուսաստանում առաջին «հասարակական զոոլոգական այգին»՝ Մոսկվայի գազանանոցը:

1890– ծնվել է չեխ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկը:

1911 - ծնվել է բուլղարուհի կույր գուշակ Վանգան:

1912 - «Նյու-Յորք իվնինգ ժորնալ» թերթում աշխարհում առաջին անգամ տպագրվել է կոմիքսների էջ:

1921 —սկսվել է գյուղացիական ապստամբություն Սիբիրում (Իշիմյան ապստամբություն), որի պատճառը եղել է դժգոհությունը խորհրդային իշխանության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունից:

1929– ծնվել է գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:

1932 —Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանում սկսել է գործել առաջին Դոմնային վառարանը:

1935– ծնվել է ճապոնացի գրող, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէնը։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Կուֆրայի մոտ, որը «Ազատ Ֆրանսիա» միավորման ուժերի առաջին ճակատամարտերից մեկն է:

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ գերի է հանձնվել գերմանական ֆելդմարշալ Պաուլյուսը:

1953– Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 2551 մարդ, իսկ մոտ 100 000-ը մնացել են անօթևան:

1955 —ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է երաժշտական սինթեզատոր:

1958 — արձակվել է «Էքսպլոլեր-1»-ը, որը առաջին ամերիկյան արբանյակն է:

1968–Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող  աշխարհի ամենափոքր կղզի պետությունը` Նաուրուն, հռչակել է իր անկախությունը:

1981– ծնվել է ամերիկացի նշանավոր երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը:

1990 —Մոսկվայի Պուշկինյան հրապարակում (Մեծ Բրոննայա-29) բացվել է առաջին McDonald’s-ը ԽՍՀՄ-ում:

2009 —Ռուսաստանի Կոմիի երկրամասում վառվել է Վետերանների տունը, որի արդյունքում այնտեղ բնակվող բոլոր 23 ծերերը զոհվել են:

2021 –Ռուսաստանի քաղաքներում կայացել են հաշվով երկրորդ անհնազանդության ակցիաները ի պաշտպանություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»
Ամենադիտված