Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունվարի 31-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։