«Ժամանակ». ՀՀԿ-ում լարված է. Սերժ Սարգսյանը չհամաձայնողներին պարտավորեցնում է մուծել 1մլն դոլար
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ում բավականին լարված իրավիճակ է՝ կապված ռետինգային թեկնածուների հետ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն անձամբ կանչում է բոլոր թեկնածուներին ու զգուշացնում, որ պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով։
Ով համարձակվում է չհամաձայնել շեֆի առաջարկին՝ Սերժ Սարգսյանը պարտավորեցնում է մինչեւ մեկ միլիոն դոլար մուծել ընդհանուր «օբշչագին», քանի որ մինչ այդ նրանց փող աշխատելու ազատություն է տրված եղել։ Հարուստ հրաժարվողները դժկամությամբ, բայց գումարը վճարում են։ Դրանց հաշվին ՀՀԿ-ն իր դեմքն է թարմացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում