Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստման հավաստագիր ներկայացրած ՀՀ քաղաքացիները Վրաստանի անցակետը հատելուց հետո ազատվում են 72 ժամում ևս մեկ թեստ հանձնելու պահանջից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022թ․ փետրվարի 1-ից Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ Վրաստանի ամբողջ տարածքում դադարելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը (բոլոր անձինք կարող են ազատորեն մուտք գործել հյուրանոցներ և կացության այլ վայրեր, սննդի կետեր, կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ, սպա և ֆիթնես կենտրոններ, լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ՝ առանց «կանաչ անձնագիր» ներկայացնելու անհրաժեշտության)։
 
«Միաժամանակ հիշեցնում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ Վրաստանի տարածք մուտք գործելու հետ կապված սահմանափակումները։
 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
 
Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/.../8_protocol_for.../tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում դիմում-հայտը լրացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին՝ անկախ տարիքից)՝
 
*Անուն
*Ազգանուն
*Անձնագրի համար
*Հեռախոսահամար
*Էլ. հասցե (դիմումը մուտքագրելուց հետո այս էլ. հասցեին ստացվում է թվային կոդ, որը պետք ներկայացնել վրացական սահմանային անցակետում)
*Քաղաքացիություն
*Բնակության երկիր
*Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց և այլն, տարանցիկ ուղևորները բնակության վայր դաշտում հասցեի փոխարեն նշում են ՛՛TRANSIT՛՛ բառը):
 
Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաներն ազատված են սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու, ինչպես նաև սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից։
 
Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։
 
Կորոնավիրուսային հիվանդության դեմ չպաստվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով.
 
1) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։
 
2) Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում քաղաքացին Վրաստանի տարածքում հանձնում է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ևս մեկ ՊՇՌ թեստ, հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 2000 վրացական լարիի չափով: Վրաստանում գտնվելու ընթացքում քաղաքացիները կարող են ժամը 9:00-21:00 ընկած ժամանակահատվածում զանգահարել Վրաստանի կառավարության թեժ գծին 144 հեռախոսահամարով և խնդրել իրենց հեռախոսահամարին ուղարկել մոտակա COVID-19 թեստավորման լաբորատորիաների հասցեները և հեռախոսահամարները պարունակող հաղորդագրություն:
 
3) Եթե քաղաքացին Վրաստանում գտնվում է 72 ժամից պակաս ժամանակով (հաշվարկն իրականացվում է ցամաքային կամ օդային սահմանային անցակետով երկիր մուտք գործելուց մինչև ցամաքային կամ օդային ճանապարհով երկրի սահմանային անցակետով դուրս գալը), ազատվում է Վրաստանի տարածքում 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից:
 
* Կորոնավիրուսային հիվանդության դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր, կամ թեստի բացակայության դեպքում ՊՇՌ թեստ են հանձնում Բագրատաշեն կամ Բավրա սահմանային անցակետերում և մեկնում իրենց կեցավայր (տուն կամ հյուրանոց) պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև առավելագույնը 48 ժամվա ընթացքում ՊՇՌ հետազոտության պատասխանը ստանալը: ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամները կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած չլինելու և սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորման կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթարկվում են պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:
 
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ամբողջական կուրսն ավարտած ՀՀ քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով.
 
1) Քաղաքացին սահմանային ցամաքային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր:
 
2) Քաղաքացին ցամաքային սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայումս քաղաքացիներին առաջարվող կորոնավիրուսային հիվանդության դեմ բոլոր պատվաստանյութերն ընդունելի են նաև Վրաստանում):
 
3) Օդային ճանապարհով Վրաստան ժամանող քաղաքացիները թղթային տարբերակով ներկայացնում են միայն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր:
 
* Սահմանային անցակետում կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր ներկայացրած ՀՀ քաղաքացիները Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո ազատվում են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնելու պահանջից:
 
** Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ամբողջական կուրսն ավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ազատվում են ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից, եթե սահմանային անցակետում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։
 
ՊՇՌ թեստի հավաստագիրն անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով։
 
Պատվաստման հավաստագիրն անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի)՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակելով գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման հավաստագրին ներկայացվող բոլոր պահանջները»,- ասված է դեսպանության հայտարարությունում։

 

Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ
Ամենադիտված