Հայերի գյուտերը, որոնք ավելի լավն են դարձրել աշխարհը. ֆոտո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքների վրա հայերը միշտ էլ նվաճել ու զարմացրել են աշխարհը: Այս հոդվածում ընդամենը մի քանի գյուտեր են, որոնք արել են հայերը, սակայն այսքանն էլ բավականաչափ է՝ գնահատելու մեր ազգի մտավոր ու ստեղծագործ ներուժը: 1. Հովհաննես Ադամյան՝ էլեկտրիկ-ճարտարագետ, գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ; Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման -համակարգերի հեղինակ:
2. Ալեք Մանուկյան՝ ամերիկահայ գործարար, ինժեներ և մեկենաս, Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) նախագահ, ՀՀ Ազգային հերոս: 1954 թ. հեղինակել է մեկ-լծակ ծորակը, ինչն իսկական հեղափոխություն էր ջրամատակարարման սարքավորումների արտադրության գործում:
3. Քրիստափոր Տեր-Սերոբյան՝ ԱՄՆ դոլարի կանաչ գույնի գյուտի հեղինակ (1854թ.): Հիշեցնենք, որ դոլարի յուրահատուկ կանաչ գույնն առ այսօր ոչ ոք չի կարողացել կեղծել
4. Արտեմ (Անուշավան ) Միկոյան՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը:
5. Արտաշես Հայկանյան՝ հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:
6. Ռոզա և Սարգիս Կոլոմբոսյաններ․ հիմնել են յոգուրտի՝ աշխարհի առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929թ.): Յոգուրտի հիմքում նրանք օգտագործել են սովորական հայկական մածունը:
7. Անդրանիկ Իոսիֆյան (профессор Андронов)․ էլեկտրոտեխնիկայի բնագավառում խոշոր գիտնական, Սովետական էլեկտրոմեխանիկայի, հրթիռաշինության և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը:
8. Էդ Իսկենդերյան՝ հիդրավլիկ ղեկի գյուտի հեղինակ
9. Գաբրիել Ղազանչյան՝ մազերը չորացնելու սարքի հեղինակ (1908թ.)
10. Բագրատ Յոհաննիսյան՝ տիեզերագնացության սարքավորումների նախագծող: Հանդիսանում է այն ժամանակների աշխարհի խոշորագույն՝ «տիեզերքի աչքը» աստղադիտակի հեղինակը:
11. Ավետիս Զիլչիյան. 1929թ.-ին ԱՄՆ-ում հիմնել է հարվածային գործիքների Zildjian Cymbal Co առաջին ֆաբրիկան։ Նրա հայտնագործություններն են` Paper Thin Crash, Ride, Splash, HiHat, Sizzle։
12. Օսկար Բենկեր (Ասատուր Սարաֆյան)․ հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, բենզինի պոմպը, ավտոյուղի չափիչը և բազմագույն տպիչ սարքը: