Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս ունենք, որ Հայաստանը կգնահատի իրեն մեկնված խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի ու Զաքիր Հասանովի հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ կարճ ասուլիս: Դրա ընթացքում Աքարն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ շարունակում են աշխատել 2 երկրների նախագահների գծած շրջանակներում, որն է «Շուշիի հռչակագիրը»: Աքարը հռչակագիրը բնորոշել է որպես ռազմավարական ուղեցույց:

Այս համատեքստում Աքարը մասնավորապես ասել է. «Այս փաստաթղթի ուղղությամբ աշխատանքներ ենք արել: Մի կողմից շարունակվում են ռազմական կրթության և համագործակցության հարցերում մեր աշխատանքները: Սրանց զուգահեռ փոխադարձ քննարկումներով որոշում ենք, թե պաշտպանական արդյունաբերության, մեր ԶՈՒ-երի սպառազինման հարցերում ինչեր կարող ենք անել: Այս հարցերում էլ կարևոր քայլեր ենք արել և շարունակում ենք անել»:

Թուրք նախարարի խոսքով կողմերը պաշտպանության համատեքստում քննարկել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախ տարածքներում կատարվող շինարարական աշխատանքները:

Գալով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա գործընթացներին՝ Աքարն ասել է. «Կարևոր հարցերից մեկն էլ այն է, որ մեր նախագահի և պարոն Ալիևի քննարկումներից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել։ Հույս ունենք, սպասում և ցանկանում ենք, որ գնահատվի այս խաղաղության ձեռքը։ Այս կերպ մենք ջանում ենք, որ ոչ միայն Ադրբեջան֊Հայաստան կամ Հայաստան֊Թուրքիա հարաբերություններում, այլև ամբողջ Կովկասում տիրի խաղաղություն, անդորր, նաև սրանցից բխող բարեկեցություն»:

Աքարը պնդել է նաև, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սպառնալիք չէ որևէ 3-րդ երկրի համար և միտված է միայն իրենց պետությունների ու ժողովրդի պաշտպանությանը:

Ելույթի ավարտին նա ասել է, թե իբր բոլորի համար տեսանելի են «Մեկ ազգ, երկու պետություն» հանդիսացող Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Կովկասում խաղաղություն և անդորր հաստատելուն միտված ջանքերը:

Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն
Ամենադիտված