Քաղաքապետ՝ միայն ի պաշտոնե. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել Երևանի «կառավարումը» հանձնել Տիգրան Ավինյանին: Ընդ որում, խոսքը ոչ միայն առաջիկայում սպասվող ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակը գլխավորելու, ապա և քաղաքապետ դառնալու մասին է, այլ նաև մինչ այդ ղեկն իր ձեռքը վերցնելու: Այսպիսով, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կվերածվի յուրատեսակ «անգլիական թագուհու», քանզի ի պաշտոնե առայժմ մնալով քաղաքապետ՝ փաստացի որևէ ազդեցություն ու լծակ չի ունենա, իսկ քաղաքի իրական կառավարիչը կլինի հենց Ավինյանը: Քաղաքապետարանում ու կառավարությունում տարածված կարծիք կա, որ Հրաչյա Սարգսյանը պատժվում է իր ղեկավարին՝ Հայկ Մարությանին «գցելու» և արագորեն քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համաձայնություն տալու համար: Այս հանգամանքը, որքան էլ ձեռնտու էր Փաշինյանին, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, անվստահություն է առաջ բերել Սարգսյանի հանդեպ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում