Ալիևը «գցել է» Ռուսաստանին. բարեկամությունը բարեկամություն, իսկ գազը ուրիշ գործ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆeadaily.com-ը գրում է, որ Ուկրաինայի շուրջ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին հավաքական Արևմուտքի կողմից Ադրբեջանը ավելի ու ավելի է դիտվում որպես Ռուսաստանի հետ հակամարտությունում «էներգետիկ բարձիկ»: Վերջին օրերի իրադարձությունները միայն հաստատում են դարավոր աքսիոմը. բարոյականությունը, արդարությունը, ազնվությունը զրոյական են, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանի այս կամ այն խոշոր խաղացողի շահերին։ Հունվարի 30-ի երեկոյան նման կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Կիևում Անդրկովկասի հանրապետության դեսպանի նախկին խորհրդական Արման Աբովյանը։ Ադրբեջանը պատրաստ է Եվրոպային հրատապ գազ մատակարարել, ընդ որում նա պատրաստ է բնական գազ մատակարարել Եվրոպա «արտակարգ իրավիճակի» դեպքում, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը խաթարի Ռուսաստանից մատակարարումները, նշել է մեկնաբանը՝ հիշեցնելով Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հայտարարությունը. «Եթե լրացուցիչ մատակարարումները բավարար չլինեն, որպեսզի փոխարինվի հիմնական մատակարարը՝ Ռուսաստանը, էներգիայով հարուստ երկիրը (Ադրբեջանը) կարող է ավելին ուղարկել»։ «Փաստորեն, Ալիևը, օգտվելով իրավիճակից, հերթական անգամ «գցեց» ռուսներին… Միշտ հիշեք, որ բացի նույն Եվրոպայի կամ մեկ այլ խոշոր խաղացողի դատարկ բանաձևերից ու խոստումներից, մենք ոչինչ չենք ստանա, մինչև չսկսենք պաշտպանվել վարելով թուրք-ադրբեջանական շահերից զերծ հայանպաստ քաղաքականություն»,- գրել է Աբովյանը։
Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ գազի վերաբերյալ, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները, ասել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Առաջիկա օրերին ԵՄ պատվիրակությունը կժամանի Բաքու «Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում Ադրբեջանից գազի շտապ մատակարարումների» շուրջ բանակցությունների համար։ Այդ մասին EADaily-ին հայտնել են Բրյուսելի աղբյուրները։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը կմասնակցի փետրվարին Ադրբեջանում և ԱՄՆ-ում կայանալիք համաժողովներին քննարկելու Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ուղիները։ Նա նման հայտարարություն է արել Ֆրանսիայում ԵՄ էներգետիկայի նախարարների հետ հանդիպումից հետո։ Նշվել է, որ Բրյուսելը բանակցություններ է վարում գործընկերների հետ գազի «այլընտրանքային» մատակարարումների ավելացման հնարավորության շուրջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը