«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան». Թուրքիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան հաստատում է հավատարմությունն Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս երկրի ԱԳՆ-ն հայտարարել է հինգշաբթի՝ Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան և կողմ է հանդես գալիս Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համաձայն: Փոխադարձ քայլերը, որոնք ձեռնարկվելու են Ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի ընթացքում, նպաստելու են մեր երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ից ընդգծել են նաև, որ «ղրիմյան թաթարների շահերի և իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերը, որոնք բարեկամության կամուրջ են հանդիսանում Ուկրաինայի և Թուրքիայի միջև, ավելի շատ են ամրապնդում թուրք-ուկրաինական հարաբերությունները: