Ինչպես ժամանակին տգետ ամբոխը ղեկավարվում էր կրոնական, կամ տոհմական կրքերով, այնպես էլ հիմա մարդկային ամենահզոր կրքերից մեկը` տարրական գոյապահպանական բնազդը, դառնում է հզոր զենք էլիտաների ձեռքին` քովիդից մինչև պատերազմ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖեյսբուքյան օգտատեր Ann Norikyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պոստմոդեռնի ժամանակաշրջանում էլիտաների ձեռքին ամենահզոր զենքը մասսայական անտարբերության, ռելատիվիզմի և նիհիլիզմի զենքն է։ Ինչպես ժամանակին տգետ ամբոխը ղեկավարվում էր կրոնական, կամ տոհմական կրքերով, որի լծակները իշխողների ձեռքին էին, և մի կայծ էր պետք, որ սարքվեր բարդուղիմեոսյան գիշեր, կամ Ֆոքսի սպստամբություն, այնպես էլ հիմա մարդկային ամենահզոր կրքերից մեկը` տարրական գոյապահպանական բնազդը, դառնում է հզոր զենք էլիտաների ձեռքին` քովիդից մինչև պատերազմ։
Այս դարաշրջանում ամենավտանգավոր սուբյեկտը ոչ օնթոլոգիական, այսինքն, ոչ անձնական դրդապատճառներով և շահերով առաջնորդվող մարդն է` իրական հոգևորականը` իր կրոնական իդեալներով, իրական զինվորը` հայրենիքի իդեալով, իրական արվեստագետը` արվեստի իդեալով։
Այդ մարդիկ մեծ խնդիր են էլիտաների համար, որոնց այլևս պետք չի փող և ջանք թափել արժեքների և իդեալների սերմանման համար այնտեղ, որտեղ կարելի է պարզապես սեղմել գոյապահպանման վախի կոճակը։
Նաև արժեքներով առաջնորդվող այդ մարդիկ խնդիր են նույն ամբոխի համար, ովքեր իդեալ և արժեք կրող մարդու կողքին նսեմացած են զգում և տածում են նրանց հանդեպ նույն կենդանական ատելությունը, ինչ ասենք բոլշևիկները դանակ-պատառաքաղ օգտագործող ազնվականության հանդեպ։