Բրյուս Ուիլիսը, Բեն Աֆլեքը, Մել Գիբսոնը, Ջարեդ Լետոն առաջադրվել են «Ոսկե ազնվամորի» մրցանակի
ՄՇԱԿՈՒՅԹՀայտնի են դարձել «Ոսկե ազնվամորի» մրցանակի հավակնորդները. մրցանակաբաշխության կայքում հրապարակված է հավակնորդների ամբողջական ցանկը։ Այս մրցանակը շնորհվում է տարվա վատագույն դերակատարման, սցենարի, ռեժիսուրայի և ֆիլմի համար։
«Վատագույն ֆիլմ» անվանակարգում ներառված է «Դիանա. մյուզիքլ», «Անսահմանություն», «Կարեն», «Տիեզերական ջեմ. հաջորդ սերունդը» և «Կինը պատուհանում» ֆիլմերը: Առանձին անվանակարգ է շնորհվել Բրյուս Ուիլիսին։
Երկրորդ պլանի վատագույն դերասանի թեկնածուներն են Բեն Աֆլեքը (Վերջին մենամարտ), Նիկ Քենոնը (Ջենտլմենի աշխատանքը), Մել Գիբսոնը (Վտանգավոր), Գարեթ Քիգանը («Դիանա. մյուզիքլ») և Ջարեդ Լետոն («Գուչիի տուն»):