Մի՛ նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին, և չկարծեք, թե ՀՀ–ի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես կարող եք խոսել Նիկոլ Փաշինյանի հետ․ Հայկ Մամիջանյանը՝ Լուկաշենկոյին (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲոլորս վրդովված ենք Բելառուսի նախագահի հնչեցրած խոսքերից, բայց գուցե փորձենք հասկանաք դրա պատճառները։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի հայտարարությանը։
Նա խորհուրդ տվեց նորից լսել Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը և տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում մեր երկրի ղեկավարի հետ առանց տեսախցիկների և հիմա՝ տեսախցիկների առաջ։ «Պատկերացնո՞ւմ եք ինչեր են խոսում, երբ առանց տեսախցիկների են»,–ասաց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ Հայաստանը գնալու տեղ ունի, հստակ նպատակներ ունի, շարունակելու է մնալ Եվրոպան և Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հաայաստանը և Արցախը շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը։
Նա նշեց, որ մեր երկիրը ոտքի է կանգնելու։ «Ես այս ամբիոնից բազմիցս պահանջել եմ, որ ԱԳՆ–ն արձագանքի Ալիևի և Էրդողանի լկտի արտահայտություններին, բայց այսօր, ծանոթանալով Բելառուսի նախագահի հարցազրույցի արձագանքին, հասկացա, որ ավելի լավ է չարձագանքեն։ Վերջում Ալեքսանդր Գրիգորիի, մի՛ նույնականացրեք Հայաստանին ու Նիկոլ Փաշինյանին, և երբեք չկարծեք, որ ՀՀ–ի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչ կարող եք խոսել Նիկոլ Փաշինյանի հետ»,–ասաց նա։