«Զուլալի» հայկական ֆիլմն ընդգրկվել է «Նիկա» մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում
ՄՇԱԿՈՒՅԹՌեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը պատմում է դաժան ճակատագրի, ցավի ու սիրո մասին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Տավուշի մարզում: Հերոսները խոսում են տեղի բարբառով։
Կինոնկարում նկարահանվել են Հերմինե Ստեփանյանը, Մարինե Պետրոսյանը, Արտյոմ Մելիքյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Քրիստինա Հովակիմյանը և այլք:
«Զուլալին» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ: