Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է շեշտը դնել ուժի վրա, այդ թվում՝ սահմանազատման-սահմանագծման հարցում. Ֆելգենգաուեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2021 թվականի մայիսից միջազգային հանրության կողմից մերժվող, այնուամենայնիվ հայկական օրակարգում պահպանվող Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման հարցի շուրջ ՀՀ իշխանությունների առաջարկները:

Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը և Ադրբեջանը նախ և առաջ պետք է քայլեր ձեռնարկեն հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանեն դեպի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորում։

«Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ գրավոր հայտարարության մեջ, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից, Ադրբեջանի նախագահի կողմից և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում։ Քանի որ այս առումով շահագրգռված ենք և, բնականաբար, պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն»,- ասաց Փաշինյանը։

Ներկայացնելով զորքերի հայելային հետքաշման գաղափարը՝ նա նշեց, որ զորքերը հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանների պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում՝ հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիտորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով։

«Կարծում եմ, որ այս առաջարկները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա։ Շատ կարևոր եմ համարում, որ այս առաջարկների էությունը մեր խորհրդարանական գործընկերների կողմից պատշաճ ձևով ներկայացվի միջազգային հանրությանը, որովհետև կարծում եմ, որ այս իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Եվ մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ օրինական իրողությունները և արձանագրել, որ կա գործուն այսպիսի մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա»,- եզրափակեց Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ նման առաջարկներ արվում են այն ժամանակ, երբ չկա ներուժ, կամ նպատակահարմար չէ ռազմական ճանապարհով խնդիրը տեղում լուծել, սա կարելի է համարել ստիպված քայլ:

Ֆելգենգաուերի համաձայն՝ հայկական կողմը կարող է ունենալ իր բացատրությունները, հատկապես՝ նման պատերազմից հետո:

«Թուրքիայի հետ բանակցություններ են սկսվել, ուստի հայկական կողմն ամեն դեպքում ցանկանում է դիվանագիտական լուծումներ գտնել իրավիճակին, թեև առաջարկը ոչ միանշանակ է նաև ընկալվում»,- նկատեց նա:

Սակայն, նրա դիտարկմամբ, այստեղ խնդիրն այն է, որ այս առաջարկները չեն ընդունվելու, քանի որ Ադրբեջանը լիովին տիրապետում է իրավիճակին ու հասկանում իրերի դրությունը:

Վերլուծաբանի կարծիքով, նման առաջարկները ներկայումս Ադրբեջանի համար որպես պայման են հնչում, իսկ Ադրբեջանը համարում է, որ հաղթել է, և Հայաստանը պայմաններ թելադրելու իրավունք չունի:

«Միջազգային հանրությունը ևս կարծես որևէ դերակատարություն չի փորձում ունենալ, ցանկանում է, որպեսզի օր առաջ կողմերը սկսեն երկխոսությունը, այլապես դրանց կլիներ արձագանք դեռ մայիս ամսից: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակում է շրջանառել ուժային խաղաքարտը, ուստի կանխատեսումը, որ էսկալացիաներ հնարավոր են, ճիշտ է, քանի որ կարծես որոշ գործընթացներ կան, սակայն առաջընթաց՝ դելիմիտացիայի, Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, չկա:

Սակայն, դրան զուգահեռ՝ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են Շուշիի հռչակագրի տրամաբանությամբ առաջնորդվել, խորացնում են ռազմական միությունը՝ չբացառելով, որ գործընթացին կարող են միանալ այլ երկրներ ևս, այլ կերպ ասած՝ սա թուրանական տրամաբանությունն է:

Այսինքն՝ շեշտը դրված է ուժային բաղադրիչի վրա, այդ մասին բաց հայտարարվում է, քանի որ դրա շնորհիվ են տարածաշրջանում փոփոխություններ գրանցվել, այդ թվում՝ դրա շնորհիվ է շրջանառության մեջ հայտնվել սահմանազատման թեման, եթե չեմ սխալվում՝ մայիս ամսին: Բայց ներկայումս այդ գործընթացը փակուղում է»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Վերջինս կարծում է, որ ճիշտ կլիներ ծանր պատերազմից հետո նման հարցի շուրջ լարվածության տեղ չթողնել, լավ կլիներ, որպեսզի կողմերից մեկի միջոցով լարվածությունը թուլանար:

«Եթե դա տեղի չունենա, լարվածությունն անխուսափելի է դառնալու: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում հնարավոր կայունության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ կողմերը կարողանան լուծել գլխավոր բոլոր հարցերը, սակայն նույնիսկ պատերազմից հետո նկատվում են լուրջ տարաձայնություններ, դրան նպաստում է նաև Արևմուտք-Ռուսաստան-Թուրքիա հակասություններն այս ռեգիոնի շուրջ, հասարակական տրամադրությունները ևս ոչ միանշանակ են»,- ասաց Ֆելգենգաուերը:

Անդրադառնալով այս հարցում ՀԱՊԿ դերակատարությանը, նա նշեց, որ՝ դատելով ՀԱՊԿ արձագանքներից ու ընդհանրապես ՀԱՊԿ-ի մոտեցումներից՝ կարելի է ասել, որ այս հարցը թողնվել է կողմերին:

«Այսինքն՝ ՌԴ-ն առաջարկել է սահմանազատումը, առաջարկել է ձևավորել հանձնաժողով, այսքանով ամեն ինչ սահմանափակվում է, եթե կողմերը կարող են լուծել բոլոր հարցերը և անցնել հանձնաժողովի աշխատանքին, ապա լավ է, եթե ոչ, ապա ինչպե՞ս ստիպեն, հատկապես, երբ ՀԱՊԿ-ը շատ սահմանափակ է այս առումով»,- նկատեց նա:

Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»
Ամենադիտված