Արմավիրում ամուսինների վիճաբանությունն ավարտվել է կնոջ կոտրվածքներով. Նա հիվանդանոցում է
ԻՐԱՎՈՒՆՔԱրմավիրի մարզում ամուսինների միջեւ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով կինը հայտնվել է հիվանդանոցում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 38-ամյա կինը նախօրեին հիվանդանոց է տեղափոխվել կողոսկրի կոտրվածքներով, դեմքի քթային եւ այտային շրջանում առկա է եղել սալջարդ, իսկ ձեռքերի վրա քերծվածքներ:
Ամուսինները տանը վիճել են կենցաղային հարցերի շուրջ, որն էլ նման հետեւանք է ունեցել: