Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ՀԱՊԿ դիտորդության հարցը կրկին վերադառնում է օրակարգ. Երևանը դեմ չի՞ լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ անդամ երկրների մշտական ​​լիազոր ներկայացուցիչները մտադիր են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը քննարկել Մինսկում կայանալիք հանդիպմանը։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը Մինսկում լրագրողներին ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովն ասել է, որ ԱՊՀ երկրները քննարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ Համագործակցության դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։

«Մշտական ​​ներկայացուցիչների խորհրդի նիստում փակ կերպով կքննարկվի նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում որպես միջազգային կազմակերպության դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այս հարցը և որոշում կկայացնեն»,- ասել է Անֆիմովը:

Նշենք, որ այսօր Բելառուսի մայրաքաղաքում նախատեսված էր Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ԱՊՀ անդամ պետությունների մշտական ​​լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը։ Եթե ԱՊՀ-ն հաստատի այս մտադրությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ, ևս կստանա դիտորդի կարգավիճակ:

Վերջին տարիների ընթացքում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո ժամանակ առ ժամանակ ՀԱՊԿ-ի շուրջ ակտիվանում է Ադրբեջանի դիտորդության, հետագայում՝ նաև անդամակցության թեման տարբեր ձևաչափերով և ռուսաստանցի տարբեր գործիչների ու վերլուծաբանների կողմից: 2021 թվականի դեկտեմբերին Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևը նշել էր.

«Իրադարձություն է, որ մեր եղբայրական և հարևան Ուզբեկստանը ստացել է դիտորդ պետության կարգավիճակ ԵԱՏՄ-ում։ Մյուս կողմից՝ ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա անհամաձայնությունից հետո։ Կարծում եմ՝ բոլորս ենք այդպես կարծում։ Ինչպես նախկինում ենք ասել, հնարավոր եմ համարում բանակցել Ադրբեջանի հետ, որ նրանք էլ դառնան դիտորդ ԵԱՏՄ-ում։ Ուզբեկստանի օրինակը պետք է ոգեշնչի, կարծում եմ՝ Ուզբեկստանը դրանից քիչ օգուտ չի ստացել»։

Սրան արձագանքել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, որ ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են դրա նպատակները, սկզբունքներն ու հետաքրքրված են առավել սերտ ինտեգրմանն ու առավել սերտ փոխգործակցությանը։

Ըստ Զախարովայի՝ Ադրբեջան-ԵԱՏՄ երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կարող է նպաստել տարածաշրջանում երկկողմանի առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Սակայն նա նաև ասել էր, որ Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուն։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս այդ շրջանում խոսել էր Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրելու գաղափարի մասին։ Նա նշել էր, թե ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը թույլ կտա Ադրբեջանին ավելին ստանալ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունից։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը, այսպես թե այնպես, ցանկանում է, որպեսզի ՀԱՊԿ-ը որպես կառույց՝ ամրապնդվի ու ընդլայնվի, ինչպես Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն մյուս կառույցները:

Նրա խոսքով՝ սա Ռուսաստանի համար առավել կարևոր է հիմա, երբ ընթանում է Ռուսաստան-Արևմուտք ազդեցության գոտիների հստակեցում:

«Առավել նպատակահարմար է, որպեսզի ԱՊՀ-ն դիտարկի դիտորդության հարցը՝ միանգամից ներառելով մի քանի երկրների, դրանով իսկ առանձին երկրների դիտորդության թեման առանձին-առանձին դիտարկելու անհրաժեշտությունը վերանում է, և միանգամից գործընթացը կազմակերպվում է հավաքական կերպով:

Բացի այդ, ի վերջո, դիտորդությունն անդամություն չէ: Սակայն Ադրբեջանի դեպքում հավելյալ բարդություններ կան, քանի որ Ադրբեջանի անդամակցության կամ դիտորդության համար հարկավոր են դիվանագիտական հարաբերություններ անդամ երկրների հետ և կոնսենսուս:

Չեմ կարծում, թե այս փուլում Հայաստանը կտրուկ խնդիրներ ստեղծի, սակայն կարծում եմ, որ ապագայում Ադրբեջանի դիտորդության հարցը քննարկելի է, հատկապես, երբ Ռուսաստանն իրեն համարում է բացառիկ միջնորդ ու գործընկեր Հայաստանի ու Ադրբեջանի համար: Ադրբեջանը նաև նկատելիորեն պահպանում է որոշակի հեռավորություն ՀԱՊԿ-ից ու ՆԱՏՕ-ից, չնայած ունի խորը համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ և համագործակցության որոշակի մակարդակ Թուրքիայի հետ: Սակայն Ռուսաստանի, Բելառուսի հետաքրքրվածությունն այս հարցի նկատմամբ ակնհայտորեն կա, երբ հավաքական անվտանգությանը մեծ կարևորություն է տրվում, և այն պետք է ընդլայնել»,- ասաց նա:

Իր հերթին՝ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում նմանատիպ տեղեկություններին և փորձում է պահպանել իր միություններից դուրս դիրքը, որը նրան որոշակի կշիռ ու առավելություն է տալիս:

«Քանի դեռ հարաբերություններ չկան, Հայաստանը կարող է դեմ լինել և արգելափակել Ադրբեջանի դիտորդության հարցը, թեև ՀԱՊԿ-ում դրանով բոլորը հետաքրքրված են, չնայած ՀԱՊԿ-ը ցածր արդյունավետության կառույց է: Իսկ ԱՊՀ-ի ՀԱՊԿ-ում դիտորդությունը նույնը չէ, ինչ առանձին երկրի դիտորդությունը, այն ավելի սահմանափակ մասնակցություն և դիտորդություն է ենթադրում»,- ասաց նա:

Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»
Ամենադիտված