Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նույնպես ՄԽ անդամ է, բայց զենք է մատակարարում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին. Բաքվում ԱՄՆ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն ձգտում է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում, այդ պատճառով էլ սպառազինություն չի վաճառում այս և մյուս կողմին։ Այս մասին փետրվարի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, փոխանցում է Turan-ը։

Ինչո՞վ բացատրել այն, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի կոչը Բաքվին և Երեւանին ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ այդպես էլ  չի իրականացվել։

Պատասխանելով Turan-ի այս հարցին ՝ դեսպանն ասել է. «Գլխավորն այն է, որ օգնենք Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել խաղաղության։ Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ո՛չ այս, ո՛չ էլ մյուս կողմին մահաբեր սպառազինություն չմատակարարվի։ Մենք նաեւ պատասխանատվություն ենք կրում՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։ Ընդգծեմ, որ Ռուսաստանը ևս Մինսկի խմբի անդամ է, բայց բոլորովին այլ կերպ է վերաբերվում իր պարտավորություններին և զենք է մատակարարում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Մենք չենք կարծում, որ դա ընդունելի ճանապարհ է խաղաղ կարգավորման հասնելու համար», - ասել է դեսպանը։

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին միջոցներ և սարքավորումներ է մատակարարում անվտանգության հարցերի լուծման համար: Վերջին տարիներին այդ մատակարարումների ծավալները գերազանցել են 100 մլն դոլարը։

Դրանք ոչ թե զենք են, այլ սարքավորումներ ու միջոցներ՝ սահմանների պահպանության, Կասպից ծովի ազգային հատվածի մոնիթորինգի համար, ռենտգեն սկաներներ՝ մաքսանենգությունը կանխելու համար։ Առաջին հերթին, դա վերաբերում է երկրի հարավային սահմաններին, որտեղ թմրանյութերի մեծ հոսք է նկատվում։

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց վերահսկողությունը հարավային սահմանների զգալի մասի նկատմամբ, ԱՄՆ-ն զգալի օգնություն է ցուցաբերել այդ հատվածի հուսալի պահպանությունն ապահովելու համար սարքավորումներ մատակարարելու հարցում։ Վերջին երկու տարիների վիճակագրությունը վկայում է այդ ուղղությամբ առգրավված թմրանյութերի կրկնակի աճի մասին։ Սա ցուցադրում է, թե որքան արդյունավետ է այդ օգնությունը», - ասել Է դիվանագետը։

Մյուս ուղղությունը Կասպից ծովում անվտանգության ապահովումն է, նավթագազային կարեւորագույն ենթակառուցվածքների եւ նավթամուղերի պահպանությունը։ Այդ նպատակով Ադրբեջանին են հանձնվել առափնյա ռադարներ, ամֆիբիա նավակներ եւ սարքավորումներ Կասպից ծովի ազգային հատվածի ամբողջական մոնիթորինգի համար, ասել Է դիվանագետը։

Մինչդեռ ամերիկացի դիվանագետը լռել է Կովկասում ԱՄՆ-ի կարեւորագույն գործընկեր Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ  անդամ երկրի անմիջական մասնակցության մասին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային մասնակցելու, Ադրբեջանին մահացու զենքի մատակարարման և վարձկանների տեղափոխման մասին։

Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»
Ամենադիտված