Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մայրենի լեզվի միջազգային օրը, Բելոռուս՝ Կադաստրի և քարտեզա-գեոդեզական ծառայության աշխատողների օր, Ֆրանսիա՝ Ֆրանսիական դիմադրության այլազգի մասնակից զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828– Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվել է 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։

1834 –ծնվել է գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը։

1882- Թիֆլիսում լույս է տեսել «Արձագանք» պարբերականի առաջին համարը (խմբագիր Աբգար Հովհաննիսյան):

1888 - ծնվել է ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը։

1902 –վախճանվել է հայագետ Ալեքսանդր Երիցյանը։

1909 - ծնվել է նկարիչ, մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը։

1919 - վախճանվել է գրող Լևոն Մանվելյանը։

1937 - ծնվել է վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարտանովը, որը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա պատճառով հետապնդվել է Խորհրդային իշխանությունների կողմից։

1944– ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին գնդակահարվել է Փարիզում, հետագայում նրան շնորհվել է Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում։

1994- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալիի հետ։

1996- վախճանվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը։

2002-Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի անզգույշ սպանության համար և դատապարտել երկու տարի ժամանակով ազատազրկման։

2003-Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը:

2005-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և ինքնազոհության համար լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով:

2008- Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա»:

2011- միջազգային «Պրոդէքսպո-2011» ցուցահանդեսում ներկայացվել է հայկական Great Valley կոնյակը և մեծ գովեստի արժանացել։

2018 - վախճանվել է ազատամարտիկ, «Արամ Մանուկյան» ջոկատի հրամանատար Թաթոս Գևորգյանը։

2019-վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին 6 ամսվա ընթացքում որպես բարեգործություն փոխանցվել է 2 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1624 — ծնվել է հոլանդացի բարոկկո ոճի գեղանկարիչ Դիրկ (Թեոդոր) վան Բաբոյուրենը, որը հանդիսանում է կարավադժիզմի ուտրեխյան դպրոցի հիմնադիրը։

1677 - վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, աթեիստ Բենեդիկտ Սպինոզան։

1784 —համաձայն Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի հրամանի՝ Ղրիմում հիմնադրված նավահանգիստ-ամրոցը ստացել է Սևաստոպոլ անվանումը։

1804 —անգլիացի Ռիչարդ Տրեվիտնիկը առաջին անգամ ցուցադրել է ինքնաշարժ շոգով աշխատող ռելսերի վրայով շարժվող կառքը, որը հանդիսանում է շոգեքարշի նախատիպը։

1811 —Հեմֆիր Դևին ներկայացրել է իր կողմից հայտնագործած քլոր գազի հատկությունները։

1836– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Լեո Դելիբը։

1848– Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակել են Կոմունիստական կուսակցության մանիֆեստը։

1852– վախճանվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուս գրականության դասականներից մեկը հանդիսացող Նիկոլայ Գոգոլը։

1866 — ծնվել է գերմանացի միկրոբիոլոգ և իմունոլոգ Ավգուստ Վասերմանը, որը հայտնագործել է սիֆիլիս հիվանդության ախտորոշումը (այսպես կոչված «Վասերմանի ռեակցիան»)։

1885 —Վաշինգտոնում բացվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը։

1893– ծնվել է իսպանացի կիթառահար Անդրես Սեգովիանը, որը համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը։

1953 —Ջեյմս Ուոտսոնը և Ֆրենսիս Կրիկը ներկայացրել են ԴՆԹ-ի կառուցվածքային մոդելը՝ կրկնակի պարույրը։

1973 – ստորագրվել է Վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի՝ ավարտվել է Լաոսի քաղաքական պատերազմը։

1973 —Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը Սինայան թերակղզում խփել է լիբանանյան  Boeing 727 մարդատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 108 մարդ։

1984 - վախճանվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Շոլոխովը։

2008 —ժամը 03:26-ին տեղի է ունեցել Լուսնի լրիվ խավարում։

2009 —չինական Գուցզյաո քաղաքի ածխի հանքահորերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ամենաքիչը 74 հանքափոր։

2017 —վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քեննետ Ժոզեֆ Էրրոուն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»««Խաղաղության խաչմերուկը» Հարավային Կովկասում, կամ ինչպես է Հայաստանը փորձում դառնալ լոգիստիկ հանգույց»Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ամենադիտված