Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է ստորագրելու Ալիևը Պուտինի հետ, և ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փետրվարի 22-ին Կրեմլում նախատեսվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և համապատասխան հռչակագրի ստորագրում:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հանդիպման ժամանակ նրանք կդիտարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։

Նախատեսվում է նաև քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։

«Բանակցությունների ավարտին կստորագրվի դաշնակցային գործընկերության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- նշել են Կրեմլից։ Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և փետրվարի 21-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում այս օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ անվտանգության երաշխիքների շուրջ ռուս-արևմտյան ճգնաժամի և գերլարված հարաբերությունների ֆոնին Ալիևի վարչակազմը բարձրացնում է ադրբեջանառուսական հարաբերությունների ձևաչափի նշաձողը՝ ռազմավարականից տեղափոխելով դաշնակցայինի և համապատասխանեցնելով հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին: Փորձագետներն ուշադրություն են հրավիրում նաև Իլհամ Ալիևի՝ այս տարի Ուկրաինա կատարած այցի, Պուտինի ու Սթոլթենբերգի շփումների վրա:

Այս տարեսկզբից նկատելի էր, որ ադրբեջանական կողմը երկրի ղեկավարի ու ԱԳ նախարարի մակարդակով ակտիվացրել է շփումները ռուսական կողմի հետ, ռուսական դիվանագիտությունն այլևս չի խորշում հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև հավասարակշռություն չպահելու հանգամանքից:

Հետպատերազմյան ժամանակաշրջանում ռուսական կողմը տարբեր առիթներով շոշափում է ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հեռանկարները: Թեև Ադրբեջանը դեռ պաշտոնապես չի հստակեցրել՝ մասնակցելո՞ւ է այդ պրոյեկտներին, թե՞ ոչ, սակայն պատրաստվում է դաշնակցային գործընկերության հռչակագիր ստորագրել Ռուսաստանի հետ:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հունվարից սկսած՝ դեպի Ռուսաստան բոլոր արտասահմանյան այցերի կենտրոնում Ռուսաստան-Արևմուտք անվտանգային ճգնաժամն է:

Ըստ նրա՝ այս փուլում, երբ այդ ճգնաժամն ամենասուր փուլում է, և երբ արդեն կա ռազմական սրում Դոնեցկում ու Լուգանսկում, որը կարող է անվերահսկելի իրավիճակ ստեղծել տարածաշրջանում ու ավելի լայն եվրոպական անվտանգության համար, Մոսկվա ժամանող գրեթե բոլոր պատվիրակությունների նպատակն է որոշակի դերակատարություն ստանձնել ռուսական և արևմտյան բևեռների միջև, մեղմել դիրքորոշումները:

Լուկիանովի համոզմամբ՝ Ադրբեջանի ղեկավարի այցը ևս բացառություն չի լինի, քանի որ, ինչպես Թուրքիայի նախագահը, այնպես էլ նա վերջերս եղել է Ուկրաինայում և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ առանձնահատուկ հարաբերություններից, փորձում է միջնորդական դեր խաղալ, դրանով իսկ բարձրացնելով անձամբ իր միջազգային դերակատարությունը:

«Բնականաբար, այցը նման փուլում և նման արդյունքով, որի մասին ազդարարվում է, որոշակի ուղերձ է հօգուտ Ռուսաստանի, սա ազդարարում է հարաբերությունների մի նոր մակարդակ թղթի վրա, իրականում՝ չեմ կարծում, թե հարաբերություններում որակապես նոր բան է փոխվել, ռուս-ադրբեջանական հարաբերությունները միշտ ունեցել են կայուն դրական ընթացք, իսկ պատերազմից հետո Ռուսաստանի դերը աճել է և աճել է նաև Ադրբեջանի համար, Ռուսաստանը կանգնած է հետպատերազմյան պայմանավորվածությունների ետևում, Ղարաբաղում կանգնած են ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ ԼՂ-ն այսօր փաստացի ՌԴ պատասխանատվության տիրույթում է: Իսկ Ռուսաստանի դեպքում մշտապես կարևոր է ոչ թե մեկ գործընկերը, այլ տարածաշրջանները և դրանում ներառված երկրները:

Եվ Հարավային Կովկասում կարևոր է՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը, նաև Վրաստանը, ուստի այս նոր մակարդակի ամրագրումը պարզապես ֆորմալություն է, բովանդակությունը հարաբերություններում վաղուց կար:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը Թուրքիայի ամենամոտ գործընկերն է, իսկ Թուրքիան Ռուսաստանի ամենակարևոր գործընկերն է մի շարք ռեգիոններում: Սակայն սա ֆիքսելն այսօր ռուսական դիվանագիտության համար կարևոր հանգամանք է»,- նման կարծիք հայտնեց փորձագետը:

Վերջինիս համոզմամբ՝ դրանում Հայաստանում չպետք է վտանգներ փնտրեն, հատկապես, երբ փաստացի այսօր Հայաստանը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունների ճանապարհով, և այդ բոլոր բանակցություններում Ռուսաստանն ունի իր որոշակի մասնակցությունը:

«Եթե Ռուսաստանը չունենա համապատասխան մակարդակի հարաբերություններ, չի էլ կարողանա իր դերն իրականացնել: Սրանում նորություն չկա, կա պարզապես հարաբերությունների իրավիճակն ամրագրելու անհրաժեշտություն, հատկապես, երբ կողմերը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Կարծում եմ՝ տարածաշրջանում Ռուսաստանի վարքագիծն այս կամ այն ուղղությամբ չի փոխվելու, և ներկայումս Ռուսաստանի համար հասկանալի պատճառներով կարևոր է իր դիվանագիտական շահերի առաջմղումը»,- նկատեց վերլուծաբանը:

Հայաստանյան սոցիալական ցանցերում Կրեմլի հաղորդագրությունը և հատկապես դաշնակցային գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը բացասաբար է ընկալվել:

Գնահատականների մեծ մասի էությունն այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրանում Ղարաբաղյան հարցում հայկական կողմի անցյալի ու հնարավոր է՝ ապագայի զիջումների գնով:

Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Ամենադիտված