Նավթը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճում են 1-3 տոկոսով՝ աշխարհքաղաքական լարված վիճակի ֆոնին։
Brent տեսակի նավթի գինը 2014 թվականի սեպտեմբերի 30-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 97 դոլարը։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,25 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 94,15 դոլարի։ WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 2,82 տոկոսով՝ հասնելով 92,75 դոլարի։