Որքան արժեն հայ հայտնիների կրած հագուստներն իրականում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱյն, ինչ կատարվում է հայկական շոու բիզեսում, միշտ էլ հետաքրքիր է: Այս անգամ որոշել եմ գրել հայտնիների ոճի և կրած հագուստների մասին: Նրանցից շատերը բավականին թանկ են վճարում իրենց հագուստների համար, օգտվում են հայտնի դիզայներների ծառայություններից, ոմանք էլ նախընտրում են հայ դիզայներներին: Փորփրելով մի քանի էջեր՝ գտել եմ թե՛ դիզայներներին և թե՛ հագուստների գները:
Չնայած երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հաճախ է նշում, որ կրում է իր հեղինակած հագուստը, բայց հաճախ էլ օգտվում է այլ դիզայներներից:
Սիրուշոն, երբ ԱՄՆ է գնում, հաճախ է օգտվում Միքայել Կաստելոյի դիզայներական հագուստներից, ում հագուստի գները սկսում են 3000 դոլարից։
Դերասանուհի Արփի Գաբրիելյանն էլ ԱՄՆ-ում օգտվում է Միքայել Կաստելոյի հագուստների, իսկ հաճախ կրում է հայ դիզայներների հագուստները: Նա իր Ինստագրամի էջում պարծեցել է Giuseppe Zanotti կոշիկներով, որոնց գինը կազմում է 665 դոլար։
Նազենի Հովհաննիսյան էլ օգտվում է հայ դիզայներներից: Օրինակ՝ այս հագուստն արժե 810 դոլար: