«Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ մոխրացած դի է հայտնաբերվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀունվարի 16-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին:
Ամբողջությամբ այրվել է տնակը (մոտ 25 քմ):
Փրկարարները տան ներսում հայտնաբերել են 1939 թ. ծնված Հ. Լ.-ի մոխրացած դին: