Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթը կտրուկ թանկացել է ՌԴ-ի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցների ֆոնին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նավթի գները երկուշաբթի կտրուկ աճում են Ռուսաստանի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ նորությունների ֆոնին: Դրանք սահմանափակում են ռուսաստանյան առանձին բանկերի՝ SWIFT-ից օգտվելու հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Brent տեսակի նավթի ապրիլյան ապառնագրերի արժեքը փետրվարի 28-ին ICE Futures լոնդոնյան սակարանում Երևանի ժամանակով 09:15-ի դրությամբ մեկ բարելի համար  կազմել է 103,15 դոլար, ինչը 5,22 դոլարով (5,33 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված գնից: Փետրվարի 25-ի սակարկությունների արդյունքում այդ պարտավորագրերն էժանացել են 1,15 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելի համար հասնելով 97,93 դոլարի:

WTI տեսակի հուլիսյան ապառնագրերի գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարաններում (NYMEX) ներկա պահին մեկ բարելի համար հասել է 97,03 դոլարի, ինչը 5,44 դոլարով (5,94 տոկոս) բարձր է փետրվարի 25-ի նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Հունիսի 18-ին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքն աճել է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելի համար կազմելով 71,64 դոլար: WTI-ն էժանացել է 1,22 դոլարով (1,3 տոկոս)՝ նախորդ սակարկությունների ընթացքում բարելի համար հասնելով 91,59 դոլարի: Փետրվարի 25-ին G7-ի երկրների ղեկավարները որոշում են ընդունել ռուսաստանյան մի քանի  բանկեր անջատել SWIFT վճարումների միջազգային համակարգից:

«Այդ միջոցը կապահովի այդ բանկերի անջատումը միջազգային ֆինանսական համակարգից և վնաս կհասցնի միջազգային գործառնություններ անցկացնելու նրանց ունակությանը»,-ասվում է G7-ի համատեղ հայտարարության մեջ: Փորձագետների կարծիքով, թեև նոր պատժամիջոցներն ուղղակիորեն չեն վերաբերում էներգետիկական հատվածին, այդուամենայնիվ, դրանք զգալի բացասական ազդեցություն կունենան դրա վրա:

«Բանկային հատվածի տարատեսակ  պատժամիջոցները դժվարացնում են էներգառեսուրսների վաճառքը Ռուսաստանից: Բանկերի մեծ մասը հազիվ թե բազային ֆինանսական ծառայություններ տրամադրի այդ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկերից խուսափելու համար»,-նշել է Again Capital-ի փորձագետ Ջոն Քիլդաֆը: Դրա հետ մեկտեղ շուկան նույնպես երկյուղում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պատժամիջոցներին ի պատասխան որոշում ընդունել՝ սահմանափակել էներգառեսուրսների մատակարարումները՝ այդպիսով ճնշման լծակ դարձնելով դրանք:

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվի
Ամենադիտված