Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1450 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի ապրիլյան ֆյուչերսների գինն աճուրդների բացումից հետո առաջին րոպեներին աճել է ավելի քան 35 տոկոսով՝ գերազանցելով 1450 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են Լոնդոնի ICE Futures բորսայի տվյալները։
TTF ինդեքսի ֆյուչերսներն աճուրդային նստաշրջանի բացման ժամանակ վաճառվել են 1447.7 դոլարով եւ մի քանի րոպեում հասել են 1470.7 դոլարի, ինչը 36.4 տոկոսով բարձր է ուրբաթ օրվա 1078.7 դոլար հաշվարկային գնից: