Քիմ Քարդաշյանը Դուբայի լուսանկարն է հրապարակել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրկու օր առաջ Քիմ Քարդաշյանը Դուբայում առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ հանրությանը: Նա ԱՄԷ է մեկնել՝ դիմահարդարման սեմինար անցկացնելու նպատակով:
Հայուհին ու նրա ոճաբան, դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը Դուբայում դիմահարդարման վարպետության դաս են անցկացրել, որին մասնակցության VIP տոմսերը 1600 դոլար են արժեցել:
Այնուհետեւ 36-ամյա հայուհին իր թիմի հետ գնացել է անապատ, որտեղ ֆոտոսեսիա է անցկացրել: Առայժմ հայտնի չէ, թե երբ եւ որտեղ է այն հրապարակվելու:
Հատուկ Քիմի համար բազեի որս են կազմակերպել:
Հայտնի է, որ Քիմը հանդիպել է ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամմեդ Ալ Մաքթումի հետ, սակայն հանդիպման մանրամասները չեն հրապարակվում:
Twiter-ում Քիմը Դուբայի լուսանկարն է հրապարակել եւ շատ պարզ մակագրել.
«Դուբայ»,- գրել է Քիմը: